Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, օրերս մեկնել է Շվեդիա, որտեղ էլ տեղի է ունենալու մրցույթը:
Համացանցում է հայտնվել երգչուհու առաջին փորձի տեսանյութը՝ «եվրատեսիլյան» բեմում, որը ստորև ներկայացնում ենք:
Ի դեպ՝ նշենք, որ ըստ ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության՝ Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը՝ հավաքելով 92 միավոր: