▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմուշը մեկնել է ԱՄՆ մշտական բնակությա՞ն. պարզաբանում է Վաչե Թովմասյանը

Ըստ շրջանառվող տեղեկությունների` դերասան  Արման Խաչատրյանը, ով առավել հայտնի է որպես Արմուշ, մեկնել է ԱՄՆ` մշտական բնակության: Ասեկոսեների համաձայն` վերջինս բնակության վայրը փոխելու պատճառով այլևս հանդես չի գալու «Քարե դարդ» սիթքոմում: Լուրի իսկությունը պարզելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Վաչե Թովմասյանի հետ, ով նաև «Քարե դարդ»-ի պրոդյուսերն է: Վաչեն հաստատեց այն տեղեկությունը, որ  Արմանը ներկայումս ԱՄՆ-ում է, սակայն հերքեց մյուս լուրերը.

«Արմուշը մշտական բնակության չի մեկնել ԱՄՆ: «Քարե դարդ»-ից  դուրս չի եկել, իր մասնակցությամբ կտորներն արդեն նկարահանել ենք: Հետագայում վերադառնալու և շարունակելու է  իր մասնակցությունը նախագծում: Համենայն դեպս, եթե  ԱՄՆ-ում հաստատվելու լիներ, ես այդ մասին որպես ընկեր կիմանայի»:

Վաչե Թովմասյանը նաև հավելեց, որ Արմուշն ԱՄՆ-ում է ոչ թե գործնական, այլ անձնական նպատակով, մասնավորապես` մեկնել է հարազատներին հանդիպելու:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Երբեք չենք ունեցել 32-ի պակասը, և կորցնողը` նրանք են. Vitamini-ի Արմուշ

Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին