▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդոն՝ իր և կնքահոր՝ Արմեն Վարդանյանի ընտանեկան բիզնեսի մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու իր կնքահայր հումորիստ եւ սցենարիստ Արմեն Վարդանյանը համատեղ բիզնես են հիմնել:

«STAND PUB CLUB»՝ այսպես է կոչվում Կորյուն 19/Ա հասցեում գտնվող բացված փաբը, ուր Անդրանիկի խոսքով համատեղված է բիզնեսն ու արվեստը.

«Վերջերս սրճարան ղեկավարելու փոքրիկ փորձ ունեցա, բայց ցանկություն առաջացավ սեփականն ունենալու: Սա իմ ու կնքահորս՝ Արմեն Վարդանյանի համատեղ բիզնեսն է, որի մասին շատ երկար էինք մտածում: Այս փաբը նոր գույն  է լինելու մեր քաղաքում, քանի որ այն սովորական փաբ չէ, այստեղ եւս շեշտը դրել ենք հումորի եւ բեմի վրա: Մեզ մոտ շատ հաճախ կլինեն փոքրիկ համերգներ տարբեր երաժիշտների կատարմամբ, նաեւ «Stand up» ներկայացումներ, մի խոսքով՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք լավ ժամանց մեր հաճախորդների համար: Ես ու Արմենը չենք շեղվում մեր բնագավառից, սա ճիշտ է նաեւ բիզնես է, բայց մենք հաճախ կլինենք  բեմում, այս պահին էլ ինձ համար «Stand up» ներկայացում է գրվում, որն իմ կատարմամբ առաջիկայում կտեսնեն մեր հաճախորդները կայքի հետ զրույցում պատմեց Անդոն, իսկ հարցին, թե արդյոք նրանց հայտնիությունը հաճախորդներին կբերի փաբ, պատասխանեց.

«Մենք փորձում ենք փաբի թե ստեղծագործական, թե սպասարկման վրա այնպես աշխատել, որ հայտնիությունը չլինի այն միակ պատճառը, որը հաճախորդ կբերի մեզ: Այն, որ մենք մտածում ենք համերգային ծրագրերի մասին, արդեն խոսում է այն մասին, որ մենք շեշտը չենք դրել հենց մեր դեմքի վրա: Իհարկե, մարդիկ կլինեն, ովքեր կգան նաեւ մեզ տեսնելու ու մենք էլ սիրով կշփվենք նրանց հետ»:

Անդոն ու Արմենը չեն զբաղվի բիզնեսի հարցերով, այդ մասով, դերասանի հավաստմամբ, կան հատուկ մարդիկ, ովքեր ավելի պրոֆեսիոնալ կիրականացնեն տվյալ աշխատանքները, իսկ սեփականատերերը կզաբղվեն բեմական հարցերով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին