▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանդրեքը վրաս չի գալիս, այս անգամ միանգամից կամուսնանամ. Ջուս

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է, որ զրուցել է երգչուհի Ջուսի հետ:

- Ջուս, գարունը միշտ բուռն է լինում քո անձնական կյանքում։

-Հա, ես սիրում եմ գարունը, ինձ համար գարունը կապ ունի սիրո հետ և պետք է սերն անպակաս լինի գարնանը։

-Ինչպե՞ս ձևավորվեցին հարաբերություններդ Վահագնի հետ։

-Մեզ մոտ ամեն ինչ դեռ զարգացման փուլում է։ Ծանոթացել ենք Ֆեյսբուքով, 10 ամիս շփվել ենք։ Կես ամիս առաջ որոշեցինք հանդիպել ու ամեն ինչ սկսվեց։

-Ի՞նչն էր պատճառը, որ տասն ամիս շփվում էիք, բայց չէիք հանդիպում։

-Չգիտեմ, երևի չէինք համարձակվում հանդիպել, չէր ստացվում։ Կես ամիս առաջ որոշեցինք ու հանդիպեցինք։ Առաջին հանդիպումը գետի ափին էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Հետո զգացինք, որ շատ նման ենք իրար, որովհետև ինչ ասում եմ, նա  շարունակում է կամ կարող ենք նույն րոպեին նույն բանն ասել։ Կարճ ժամանակ է, ինչ հանդիպում ենք, բայց դա կապ չունի, մեզ մոտ ամեն ինչ լուրջ է գնում։ Վահագնը շատ լավ հումոր ունի, ինչն ինձ համար շատ կարևոր է, քանի որ տղամարդու հումորն ինտելեկտի նշան է։ Ինձ դուր է գալիս, որ նա լուրջ տղամարդ է, լուրջ փաստաբան է, Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն։ Մինչև հիմա էլ առավոտյան ժամը 6-ին արթնանում ու պարապում  է։ Նախորդ տարի էլ դարձավ տարվա լավագույն փաստաբան։

-Վահագնը ամուսնալուծված է։ Երբ սկսեցիք շփվել, նա դեռ ամուսնացա՞ծ էր։

- Չէ, նա նախորդ տարվա հունվարին է ամուսնալուծվել, մենք ավելի ուշ ենք  սկսել շփվել։ Իր կնոջ հետ էլ հարաբերությունները ցիվիլ են։ Բոլորն ամեն ինչ հասկանում են։

-Իր դստեր հետ հանդիպե՞լ եք, ի՞նչ հարաբերություններ ունեք։

-Դեռ չենք հանդիպել, սակայն առաջիկա օրերին արդեն կհանդիպենք։  Նա գիտի իմ մասին, մենք հեռակա լավ հարաբերություններ ունենք։

-Ամեն դեպքում ամուսնալուծությունը երեխայի համար թարմ է, նման դեպքերում երեխաները միշտ չէ, որ ըմբռնումով են մոտենում։

-Չէ նա 8 տարեկան է, բայց շատ խելացի աղջիկ է։

-Հարաբերություններն օրինականացնելու մասին արդեն մտածո՞ւմ եք։

-Այո, սակայն ամառն անցնի, նոր։ Մենք ուղղակի երջանիկ ենք, որ գտանք իրար։ Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, բայց այս անգամ միանգամից կամուսնանամ, նշանդրեքը վրաս վատ ա գալիս։)

-Ի դեպ, նշանվելու մասին. նախորդ անգամ շատ արագ զարգացած հարաբերությունդ միանգամից լրջացավ և հասավ նշանդրեքի, սակայն կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Քեզ համար ռիսկային չէ՞ր նորից հանրությանը հայտնել շատ արագ զարգացող հարանբերությունների մասին։

-Շատերն ասում են, որ շուտ էր ամեն ինչ հրապարակայնացնելու մասին, սակայն կարծում եմ, որ լինող բանը կլինի, չլինողը՝ չէ։ Հիմա ամեն ինչ լավ է, իհարկե, հետագան ժամանակը ցույց կտա։

Չեմ կարծում, որ նրանք նույն մարդիկ են, այսինքն՝ նա մի քիչ անլուրջ էր, Վահագնը ահավոր լուրջ տղամարդ է։ Եթե մենք հաստատ չիմանայինք, որ դա լուրջ է, չէինք հրապարակի լուսանկարներ, քանի որ նրան էլ բոլորը շատ լավ գիտեն, նա էլ իր ոլորտում  է հայտնի։ Երեխայություն կլիներ, եթե անլուրջ հարաբերությունների դեպքում լուսանկարներ հրապարակեինք։

-Ռիչարդի հետ ի՞նչ հարաբերություններ եք պահպանել։

-Իր հետ ընդհանրապես հարաբերություններ չեմ պահպանել, որովհետև արդեն ունեմ, Վահագնին, թեև մինչև Վահագն էլ չէի խոսում իր հետ։ Ես խզել ենմ կապ ու վերջ, ինձ մոտ այդպես է։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին