Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
«Ռեինկարնացիա» խումբն այսօր իր երկրպագուների դատին նոր տեսահոլովակ է հանձնել:
«Լուսաբաց»՝ այսպես է կոչվում նոր երգը, որը խմբի՝ շուտով թողարկվող «H2O» ձայնասկավառակի առաջին սինգլն է: Խմբի հիմնադիր եւ մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Լուսաբաց» երգը «Reincarnation Production»-ի երկրորդ աշխատանքն է, այս երգն ունի կոնկրետ հաղորդագրություն ու նկարագրում է մեր օրերը.
««Լուսաբաց» երգն ու տեսահոլովակը պատմում է այսօրվա աշխարհի մասին, թե ինչ է կատարվում մեր մոլորակում, ինչպիսին է աշխարհը տարբեր աշխարհայացքների տեր մարդկանց համար, ի՞նչն է մեզ կառավարում, ինչը՝ ուրախացնում եւ ինչի՞ շնորհիվ հույսը չի կորում: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքները իրենց հասցեատերն են գտնում ու ամեն բան տեղ է հասնում, ինչի համար շատ շնորհակալ ենք,- նշեց Ռոլանդն ու շարունակեց.
«Կարծում եմ՝ ցանկացած առողջ միտք ունեցող մարդու համար սա պարզ օրինակ է, իսկ խնդիրը ամբողջ աշխարհի համար մեկն է, պարզապես տարբեր միջոցներով է մարդկանց աչքերին թոզ փչվում»:
Ինչպես նկատելի է՝ վերջին տեսահոլովակներում խումբը չի նկարահանվում, այս առումով Ռոլանդն ունի իր բացատրությունը.
«Վաղուց որոշում ունենք ավելի քիչ նկարահանվելու. Քանի դեռ ուրիշ այլ կարեւոր բաներ կան ցուցադրելու, քան մեր երջանիկ դեմքերը, մենք կփորձենք հնարավորինս քիչ երեւալ տեսահոլովակներում: «Լուսաբաց» տեսահոլովակը այս կերպ կառուցելու գաղափարն իմն էր: Քանի որ երգն ինքինին ամեն ինչի մասին պատմում է, որոշեցինք ավելի խորհրդանշական լուսանկարներով ու տեսանյութերով լրացնել այն»:
«Ռեինկարնացիա» խումբն այս օրերին զբաղված է նոր ձայնասկավառակի աշխատանքներով, երգերի ձայնագրմամբ ու հյուրախաղերի ծրագրերով:
Ապագա աշխատանքներն առաջիկայում մանրամասնելու խոստմամբ՝ Ռոլանդ Գասպարյանն ավարտեց զրույցը.
«Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորին՝ մաղթելով խաղաղություն միմյանց հետ հարաբերություններում եւ ամենակարեւոը՝ երկրում»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում