▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դելոն շուտով հայրիկ կդառնա

Դեռ չէինք պլանավորում բալիկ ունենալ, ուստի մեզ համար նրա գոյության մասին իմանալը շատ մեծ անակնկալ էր. Դելոն շուտով հայրիկ կդառնա

Life.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ում բնակվող դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանը՝ նույն ինքը Դելոն, շուտով հայրիկ է դառնալու. Դերասանի կինը՝ Make up արտիստ Ռուզաննա Ահարոնյանը, ամուսնուն որդի կպարգեւի:

«Հիմա հղիության 4-րդ ամսում եմ գտնվում, մենք որդի ենք ունենալու, ինչի համար ես էլ, Դելոն էլ շատ ուրախ ենք, թեպետ հատկապես առաջին բալիկի դեպքում սեռն այնքան էլ կարեւոր չէ եւ առհասարակ՝ գլխավորը բալիկները առողջ ծնվեն, սեռը երկրորդական է»,- նշեց Ռուզաննան ու պատմեց բարի լուրն իմանալուց հետո իր եւ ամուսնու զգացողությունների մասին.

«Անկեղծ ասած՝ դեռ չէինք պլանավորում բալիկ ունենալ, ուստի մեզ համար նրա գոյության մասին իմանալը շատ մեծ անակնկալ էր: Չնայած մտածում էինք, որ ավելի ուշ երեխաներ կուենանք, բայց անասելի ուրախացանք, երբ իմացանք, որ Աստված մեզ նման թանկ նվերի է արժանացրել: Ճիշտն ասած՝ ես ու Դելոն միասին պարզեցինք, որ բալիկ ենք ունենալու, ուստի առանձնահատուկ կերպով չկարողացա հայտնել նրան, որ հայրիկ է դառնալու. Երկուսիս ուրախությունն էլ անսահման էր, դրանք զգացողություններ են, որ բառերով նկարագրելն անհնար է»:

Դելոն ու Ռուզաննան դեռեւս չեն կողմնորոշվում՝ ինչպես անվանել որդուն, բայց այդ հարցում հստակ որոշում ունեն.

«Դեռ չգիտենք, թե ինչպես կանվանենք մեր որդուն, անունների հարցում շատ ենք տատանվում, արդեն որոշներն առանձնացրել ենք, պարզապես պետք է ընտրենք այնպիսի անուն, որ հայկական լինի, բայց միաժամանակ հնչելի լինի Միացյալ Նահանգներում»,- նկատեց նա:

Ապագա մայրիկն արդեն սկսել է բալիկի համար գնումներ կատարել, բայց այդ հարցում դեռեւս շտապողականություն չի ցուցաբերում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին