▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կցանկանամ` աղջիկս լավ ձայն ունենա ու երգի. Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր և ապագա ծրագրերի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Նրա հետ խոսել ենք փոքրիկ դստեր եւ ակտիվ աշխատանքային գործունեություն վերադառնալու ծրագրերի մասին:

Անուշիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ողջ ժամանակն անցկացնում է 7 ամսական դստեր հետ, այդ իսկ պատճառով ակտիվ աշխատանքային գործունեությանը վերադառնալը փոքր-ինչ ձգձգվում է.

«Փոքրիկս արդեն 7 ամսական է, նրա ծնունդից մինչ այսօր գրեթե ողջ օրն իր հետ եմ անցկացնում ու իր խնամքով զբաղվում: Դեռ ստաբիլ աշխատանքի չեմ վերադարձել, կարծես չէր ստացվում, քանի որ պարզապես չէի կարողանում երկար ժամանակով հեռու գտնվել նրանից, բայց պետք է հայտնեմ, որ շատ-շատ շուտով կշարունակեմ ելույթներ ունենալ իմ խմբի տաղանդավոր երաժիշտների հետ. վերադարձիս անհամբերությամբ եմ սպասում»,- պատմեց երգչուհին, բայց չցանկացավ կոնկրետ ժամկետներ կամ ծրագրերի հետ կապված մանրամասներ նշել, մինչեւ դրանք իրականությանը մոտ չլինեն:

Փոքրիկի մասին խոսելիս՝ Անուշիկը պատմեց, որ  Մայան շատ պոզիտիվ բալիկ է, դիմագծերն էլ արդեն ավելի հստակ են` նմանություններ գտնելու համար.

«Մայան շատ հանգիստ երեխա է: Միշտ ժպտում է բոլորին, շատ պոզիտիվ է: Արդեն 7 ամսական է իմ աղջիկը, ու եթե առաջ բոլորն ինձ էին նմանեցնում, ապա հիմա, երբ օր օրի դիմագծերն ավելի հստակ են դառնում, ավելի շատ Կարենին է նմանվում»,- նշեց Անուշիկն ու ավելացրեց, որ կցանկանա աղջիկը հայրիկին նման լինի ոչ միայն դիմագծերով.

«Շատ կցանկանամ աղջիկս լավ ձայն ունենա ու երգի: Ընդհանուր առմամբ կցանկանամ, որ երաժշտական երեխա լինկ: Սիրի ու զբաղվի լավ երաժշտությամբ, ինչպես իր հայրիկը»:

Անուշիկ Ալավերդյանին ու Կարեն Մամիկոնյանին իրենց գեղեցկուհի դստեր հետ հաճախ կարելի է տեսնել երեւանյան փողոցներում, նրանք Երեւանում ունեն կոնկրետ սիրելի վայրեր, որոնք հետագայում հավանաբար Մայան էլ կսիրի.

«Աղջիկս դեռ չունի զբոսանքի համար սիրելի վայրեր: Ժամանակի ընթացքում, բնականաբար, կունենա, իսկ մինչ այդ կզբոսնի իր մայրիկի սիրած վայրերով՝ Կասկադով, Աբովյան փողոցով ու երեւանյան խաղաղ այգիներով»,- նշեց նա:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին