▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյանն ընտանիքի հետ վերադառնում է Հայաստան

Blognews.am-ը գրում է. Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով վերջին շրջանում հիմնականում Մոսկվայում է լինում, քանի որ այնտեղ բիզնես է հիմնել, այս ամիս կրկին Հայաստան է վերադառնալու։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս անգամ իրեն աշխատանքն է բերում հայրենիք։

 

«Ինձ Հայաստան բերում է նոր սերիալի առաջարկը։ Առաջարկներ միշտ եղել են, սակայն հիմնականում մերժել եմ։ Շատ եմ ցանկանում հանդես գալ հենց այդ դերում, քանի որ խաղալու շատ բան կա։ Կերպարս բավականին հաջող է. առաջին հայացքից ռոմանտիկ տղա է, բայց զարգացման տեղ ունի. հեռուստադիտողը կբացահայտի գործակալի, ով կապող օղակ է մի քանի ընտանիքի համար և տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է դրսևորում իրեն։ Կարծում եմ` հեռուստադիտողների համար էլ հետաքրքիր կլինի տեսնել, թե դերասանը մի ֆիլմի ընթացքում ինչպես է վերափոխվում տարբեր կերպարների»,- ասաց Ալեքսանդրը։

Ըստ նրա՝ տևական ժամանակ չէր նկարահանվում, քանի որ Մոսկվայում էր՝ ռեստորանային բիզնես սկսելու և քաղաքացիության ստանալու համար, սակայն առաջարկներ ունեցել է։ Այս փուլում նա արդեն կարող է իր բիզնեսը թողնել առանց անձամբ իր հսկողության և գալ Երևան։

Դերասանը նշեց, որ իր հետ Հայաստան են գալու նաև կինն ու երեխան. «Միանշանակ ընտանիքիս հետ եմ գալու, որովհետև ես կնոջս ու երեխայիս ոչ մի տեղ չեմ թողնում առանց իմ ներկայության։ Ես աշխարհի որ ծայրում էլ լինեմ, նրանք պիտի կողքիս լինեն»,- ասաց նա ու հավելեց, որ բացի աշխատանքային առաջարկը, իրեն Հայաստան են բերում հայրենիքի նկատմամբ ունեցած պարտականությունները, սերն ու կարոտը, ընտանիքս, ընկերներս։ 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին