Wnews.am-ը գրում է. Մոդել, հաղորդավարուհի Շուշան Երիցյանը Հայաստանն է ներկայացնելու «Միսս 7 մայրցամաք» միջազգային մրցույթում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շուշանը՝ հավելելով, որ հրավերը ստացել է Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանից:
«Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հայկական դրոշը կբարձրանա դրսում»,- ընդգծեց մոդելը:
Նրա խոսքով՝ գեղեցկության մրցույթներին մասնակցելը շատ ավելի պատասխանատու գործ է, քանի որ այս դեպքում դու ուղղակի դուրս չես գալիս միջազգային բեմ՝ ներկայացնելու դիզայների աշխատանքը, այստեղ երկիր ես նեկայացնում և օրեր շարունակ հետևում են ոչ միայն արտաքին գեղեցկությանդ, այլ նաև ՝ինտելեկտիդ:
«Այդ դեպքում թագով վերադառնալը պատիվ է»,-ասաց Շուշան Երիցյանը:
Հարցին, թե ինչ է մոդելին տալիս գեղեցկության մրցույթում մասնակցելը Շուշանը պատասխանեց, որ գեղեցկության մրցույթները լավ հնարավորություն են դրսի շուկայի հետ համագործակցելու համար.«Ինչու ոչ, քո երկրում նույնպես սկսում են ավելի բարձր գնահատել»,-նշեց նա:
Շուշանի խոսքով՝ մոդելների շրջանում մրցակցությունը շատ մեծ է, քանի որ մրցույթ է և բոլորն էլ ցանկանում են հաղթանակով վերադառնալ. «Ետնաբեմում արտառոց դեպքեր էլ են լինում»,- անկեղծացավ նա:
Շուշան Երիցյանը հիշեց իր առաջին գեղեցկության մրցույթը. «Այն ժամանակ սկսնակ էի օտար երկրում տարիների փորձ ունեցող աղջիկների մեջ, իսկ հիմա շատ հանգիստ եմ. գիտեմ ինչին պետք է ուշադրություն դարձնել, ինչն է գնահատվում և ամենակարևորը, ինչպես հաղթանակի հասնել»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում