▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վայ Մամա ջան» ֆիլմի պրեմիերան և Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարանները

Blognews.am-ը գրում է. Երեկ Կինո Մոսկվայում տեղի ունեցավ «Վայ մամա ջան» ֆիլմի պրեմիերան: Այն ժամանացային կատակերգություն է՝ սուր, անսպասելի շրջադարձերով հարուստ: Ֆիլմը նկարահանվել է Գյումրի քաղաքում և գյումրեցինեին հատուկ հումորով:  Ֆիլմում նկարահանվել են՝ Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Կարո Բալյանը, Անդրանիկ Էթեմեզյանը, Արմինե Պողոսյանը: 

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն նշել է, որ առաջին անգամ է հայկական պատմության մեջ, որ թատրոն իր ամբողջ դերասանական կազմով զբաղված է մեկ ֆիլմում.

«Ամիսներ առաջ ինձ մոտ եկան երկու հետաքրքիր անձնավորություն՝ Սերգեյ և Տիգրանը, իրենց միտքը կիսեցին ինձ հետ: Ես էլ առաջարկեցի, որ մեր դերասանները լինեն ֆիլմում, նրանք էլ համաձայնվեցին: Արդյունքում ստեղծել ենք մի ֆիլմ, որը կարծում եմ հայկական արդի կատակերգություններից շատ է տարբերվում»:

Ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Վարդանին համագործակցության համար և դերասանական կազմին, ովքեր պրոֆեսիոնալ են կատարել իրենց խնդիրը.

«Ֆիլմը կատակերգական ժանրում է, բայց այն ոճային առումով տարբերվում է մինչ այդ եղած կատակերգություններից: Ես չեմ խոսի ֆիլմի որակի մասին, քանի որ հանդիսատեսն ինքը պետք է տեսնի և հասկանա»:

Ստեղծագործական կազմը նշել է, որ ֆիլմի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պարզ հայերենով են խոսում, ստեծվում են իրավիճակներ, որում հայտնվում են հերոսները, այլ չեն փորձում ինչ-որ մեկին ծաղրել:  

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր  կայքում

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ և ինչպե՞ս Սերգեյ Դանիելյանն ամբողջովին մերկացավ ֆիլմում. պարզաբանում է ռեժիսորը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին