▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է թույլ տվել, որ մեր քաջարի զինվորները գլխիկոր ու շարք կանգնած գան, Արմենչիկի մոտով անցնեն

Արդեն տեղեկացրել ենք, որ  համացանցում մի տեսանյութ էր տարածվում, թե ինչպես է երգիչ Արմենչիկը շարք կանգնախ  հայ զինվորներին ցուցադրաբար օգնություն բաժանում: 

Ավելի ուշ, տեսանյութը ջնջվեց Արմենչիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, իսկ Անկախ Հայաստան անունով ֆեյսբուքյան օգտատերն այդ առիթով գրեց հետևյալը. 

«Արմենչիկի տեսանյութը ջնջեցին պաշտոնական էջից: 
Բայց, միևնույն է, ես պահանջում եմ պատժել այն պաշտոնյային, ով իրան թույլ է տվել տենց պաշտոնի չարաշահում իրականացնի: 
Ո՞վա Արմենչիկը, որ իրա համար զինվորներին կանգնացնում են՞՞՞՞ 
Ովաաա թույլ տվել՞ ովա էտ հրամանը տվել՞ Ինչի՞... որ օրենքով՞՞՞
Ես չեմ հասկանում, էտ ինչ խելք պիտի ունենա թույլատրող պաշտոնյան, ով կարա իրենց թույլ տա, որ մեր քաջարի զինվորները գլխիկոր ու շարք կանգնած գան ու Արմենչիկի մոտով անցնեն ու ինքը ամեն մեկին մի տոպրակ տա ու ինքը դա նկարի դնի իրա պաշտոնական էջին!!!»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերն ավելացրել է. «Ես Արմենչիկին ոչ մեղադրում եմ, ոչ էլ դատապարտում, հակառակը ես, ինչպես բոլորդ, ասում եմ. «Հալալա էտ տղուն»...
Իմ խնդիրը էտ պաշտոնյային պատժելն է, ով տենց բանա իրան թույլ տվել!!!!»:

Տեսանյութը  կարող եք դիտել նաև այս հղումով 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին