Երգչուհի Իվետա Մուկուչյանի անվան շուրջ սկանդալները միայն դիմահարդարմամբ չեն ավարտվում: Կարելի է ասել, որ դա պարզապես փոքրիկ բան է, այն ամենի հետ ինչ այդպես էլ չնկատեցին ոչ ոք: Եթե դիմահարդար քրոջ պատճառով նաև տուժում էր, ապա այս անգամ տուժում է դիզայներ Արևիկ Սիմոնյանի թեթև ձեռքով: Հիմա ամեն ինչ հերթով և կարգով:
Հիշում ենք, որ ամիսներ առաջ հայտարարվել էր, որ Իվետայի բոլոր զգեստները կստեղծի հայկական բերնդ Kivera Naynomis-ը։ Եվ ահա երկար պատրաստվելուց, սպասումներից հետո Իվետային տեսանք բեմում, առաջին փորձի ժամանակ, և ֆբ-ի հայկական տիրույթում առաջացավ «բոդիի պատմությունը», երբ «ավանդապաշտ» հայերը համարեցին, որ այդ տեսքը հայեցի չէ։ Մի քանի օրից հասկացանք, որ դա վերջնական հագուստը չէր, վերջնական բոդին մի քիչ ավելի փայլուն էր, երևի վրան բավականին աշխատած, օրինակ ինձ թվաց ձեռքի աշխատանքով քարեր կամ փուլեր է կարված, դե Եվրատեսիլի համար է, հեղինակային հագուստ է, Արևիկն է պատրաստում, ում հագուստները ինչպես գիտեք բավականին թանկ են, այսինքն ձեռքի աշխատանք են, կամ ինչպես հաճախ հայտարարվում է` բոլոր կտորները բերվում է Իտալիայից, Ֆրանսիայից, դե Եվրատեսիլի համար հատուկ բերած կլինեն, սահմանափակ քանակով և այլն: Բայց... Երեկ կտոր գնելու նպատակով մտա շրջանայինի խանութներից մեկը և տեսա Իվետայի բոդիի հենց նույն կտորից: Գինը 8000 դրամ էր, իսկ վաճառողն էլ ասաց, որ կտորը թուրքական է: Այ քեզ բան..ստացվում է Արևիկ Սիմոնյան, որոշել է գումար խնայել Իվետա Մուկուչյանի վրա, ստացվում է, որ մի բոդի, մի կես մետր կտոր չէր կարելի հեղինակային աշխատանքով զարդարվեր...
Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում, այդ չարաբաստիկ կտորի կողքը տեսա կտորի մյուս գույնը՝ ոսկեգույնը, և հիշեցի Ադրբեջանի մասնակցի սկանդալը, նրա պատռված հագուստը, արագ գուգլեցի և այ քեզ բաաան , ադրբեջանի մասնակիցն էլ նույն կտորից հագուստ է կրում, բայց այլ երանգի( բախտներս բերել է սևը չեն ըբտրել) դե պարզ է նույն կտորը նրանց մոտ էլ է վաճառվում։ Սակայն ադրբեջանցիները կարծես արագ գլխի են ընկել և որոշել եմ փոխեն զգեստը, անգամ դրել են քվեարկության։
Ինչ ասեմ , հուսամ ադրբեջանցիները կփոխեն հագուստը և մեծ բեմում մենք կտեսնենք Իվետային «Exclusive» զգեստով: Հաջողություն քեզ Իվետա, դու արժանի ես լավագույնին:
Հեղինակ` Աննա Սմբատյան
Աղբյուր` ԲլոգՆյուզ