Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Լիլիթ Հովհաննիսյանը շատ հետաքրքիր երգչուհի է․ ամեն անգամ, երբ մտածում ես, որ սրանից վատ երգ չի կարող լինել, նա ամեն անգամ ելքը գտնում է ու ամեն անգամ զարմացնում է։ Թուրքական կլկլոցներով նմանատիպ երգեր անգամ քաշվում էին երգել 2000 ականների ամենառաբիզ երգիչները, երբ ռաբիզը իր հայտնիության գագաթնակետին էր։ Դժվար է ասել, թե ով ում ջրերն է ընկել, բայց վաստակավոր արտիստի կոչում ստացած Արման Էֆենդիից դժվար էր նմանատիպ աղբ սպասել։ Շատ ցավում եմ, որ մայիսյան հաղթանակներից, ապրիլյան հերոսություններից հետո մենք թշնամուն պարտվում ենք մշակութային դաշտում, ու մշակույթային կապիտուլիացիա ենք ստորագրում։ Հուսամ որ այս թռեշը կարգելեն ցուցադրել հայկական հեռուստաալիքներով, որովհետև հաղթած ազգը չի կարող պարտված երկրի մշակույթը վերցնել։ Չնայած որ տեսահոլովակը դնում եմ նյութի մեջ, բայց քե՛զ, սիրելի ընթերցող, խորհուրդ եմ տալիս չմիացնել։
Սկանդալիստ