Եվրատեսիլի կազմակրեպիչները ինչ որ սպառնում են Հայաստանին դուս թողնել հետագա պայքարից՝ Արցախի դրոշը ուղիղ եթերում Իվետայի կողմից ցույց տալու համար:
Ես անձամբ ոչ մի վարկյան չեմ տխրի, որ Հայաստանին չթողեն շարունակեն ու իմ համար Իվետան արդեն արել է ավելին քան կաներ, երբ բռներ 2-րդ, կամ երրորդ տեղ... Արցախի դրոշը ցույց տալով Իվետային արդեն կարելի է համարել հաղթած՝ իրա դուխի, իրա հայրենասիրության ու նման քայլ կատարելու համար:
Ապրես շատ Իվետա, միգուցե քո կողմից դրոշի ցուցադրությունը քեզ՝ որպես երգչուհի կվնասի, բայց վստահեցնում եմ, որ Հայաստան-Արցախին օգնեց. Եվրոպայի աչքի առաջ նորից հայտնվեց Արցախի դրոշը ու հիշեցրեց Ղարաբաղյան խնդրի մասին:
Կարճ ասած՝ որպես երգչուհի չգիտեմ, բայց որպես հայրենասեր՝ Իվետան արդեն հաղթել է