▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Սարյանը՝ Հայաստանից ընդմիշտ հեռանալու մասին

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Մարիամ Սարյանը, ով արդեն երկար ժամանակ է մշտական բնակությամբ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Մարիամ, արդեն որքան ժամանակ է բնակվում եք ՌԴ-ում. Կպատմե՞ք, թե այս շրջանումինչով եք այդտեղ զբաղված:

Եթե ընդհանրական պատասխանեմ, զբաղվում եմ սիրածս աշխատանքով, ստեղծագործում եմ ու բացահայտում եմ նորն ու գեղեցիկը:
Գիտեմ, որ Հայաստանից հիասթափված հեռացաք, հիմա, երբ կրքերը հանդարտվել են եւկարելի է խոսել առանց էմոցիաների, կպատմե՞ք, որոնք էին հիասթափություններիպատճառները եւ արդյոք մտադրություն չունեք վերադառնալ Հայաստան մշտականբնակություն հաստատելու:
Գիտեք, հիասթափությունը այս պարագայում սխալ ընտրված բառ է, ես այսպես եմ կոչում՝ կյանքում նոր ընթացքի ցանկություն ունեի, առաջին հերթին ինքս իմ մեջ նոր բացահայտումների անհրաժեշտություն կար: Գուցե թվա, թե Հայաստանում չեմ ու այդտեղից շատ բաներ ինձ չեն հետաքրքրում, բայց վստահեցնում եմ, որ այդպես չէ: Նախ Երեւանում են ապրում ինձ շատ հարազատ մարդիկ ու առաջին հերթին ծնողներս, եղբայրներս, գործընկերներս, որոնց հետո գուցե այժմ չեմ աշխատում, բայց միմյանց ճակատագրերով միշտ ենք հետաքրքրվում: Ինչ վերաբերում է վերադառնալուն, բացի կարճատեւ այցերից՝ Հայաստան վերադառնալու պլաններ չունեմ:
Եվ կյանքի նոր ընթացքը ստացվե՞ց:
Իհարկե, ավելին՝ այդ ընթացքը դեռեւս շարունակվում է, հիմա մտքերս տանում են դեպի զբոսաշրջություն. Ինձ համար որքան քիչ լինեն արվեստի հետ շփման սահմանները, այնքան արվեստը զարգացում կապրի, ամեն դեպքում ուզում եմ հավատալ այդ մտքին:
Մի շրջան կար, երբ այդտեղ Ձեր ուժերն էիք փորձում ռուսական թատրոնում, հիմաթատրոնի հետ կապ ունե՞ք:
Այո, հիմա աշխատում եմ թատրոնում, եւ զուգահեռ նաեւ սովորում եմ: Պարզապես չեմ կարող մանրամասներ հայտնել ստեղծագործական կյանքիցս, քանի որ ստեղծագործելը սեր է ու հնարավորություն՝ հաղորդակցվելու մարդկանց, աշխարհի ու ինքս իմ ես-ի հետ: Այս առումով նշեմ նաեւ, որ վերջապես համարձակությունս ներեց բեմ դուրս գալ ու երգել: Միշտ առաջարկներ եմ ունեցել, բայց ռիսկի չէի դիմում: Չորս տարի ինստիտուտում վոկալի դասեր անցնելը քիչ էի համարում բեմ դուրս գալու համար, բայց Մոսկվայում Օլգա Բեզրուկովայի հետ մշակեցի ձայնս ու բեմ բարձրացա: Ճիշտ է՝ ձայնային տվյալներս ցույց եմ տվել դեռեւս մյուզիքլի շրջանակում, բայց այս պահին խմբում երգելու առաջարկ ունեմ, տեսնենք՝ ինչպես կստացվի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին