▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DJ Վակցինայի երկրորդ որդու և ամուսնու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Վակցինան, պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:

Ըստ Asekose.am-ի տեղեկությունների՝ փոքրիկը, ում ծնողներն անվանակոչել են Միքայել, լույս աշխարհ է եկել նոյեմբերի 24-ին: Ավելացնենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ երեխայի հայրը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, ով արդեն մեկ տարուց ավել է, ինչ ամուսնացած է DJ Վակցինայի հետ:

Հիշեցնենք նաև, որ Վակցինան մինչ այս մեծացնում էր իր ավագ որդուն՝ Յուրիին:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս առիթով Asekose.am-ը փորձեց ստանալ DJ Վակցինայի մեկնաբանությունը, ով հաստատեց երեխայի լույս աշխարհ գալու լուրը, սակայն հրաժարվեց որևէ այլ մեկնաբանություն տալուց՝ հավելելով, որ այս շրջանում ցանկություն չունի ԶԼՄ-երի հետ հաղորդակցվել:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին