▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի մենեջերը՝ երգչուհու երկրորդ անգամ մայրանալու մասին

Երեկ համացանցում լուր էր  տարածվել այն մասին, որ Ֆրանսիայում լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրոշոյի և Լևոն Քոչարյանի երկրորդ որդին:

Asekose.am-ը  փորձեց կապ հաստատել երգչուհու մենեջերի՝ Նունե Խուրշուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում կրկին հիշեցրեց երգչուհու քաղաքականության մասին.

«Երևի թե բոլորդ էլ արդեն տեղյակ եք, որ Սիրուշոն չի ցանկանում անձնական բնույթի որևէ թեմա հանրայնացնել: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել լուրը: Ինչպես նախորդ բոլոր անգամները, այս անգամ ևս ես կհրաժարվեմ որևէ բան ասել նրա անձնականի մասին»,-մեզ հետ զրույցի ընթացքում նշեց երգչուհու մենեջերը:

Asekose.am-ը  փորձեց  կապ հաստատել նաև Սիրուշոյի ծնողների՝ Հրաչյա Հարությունյանի և Սյուզան Մարգարյանի հետ,  սակայն՝ ապարդյուն:

Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին