▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս»-ը 5-րդ եթերաշրջան կունենա, թե ոչ, թող մնա անակնկալ. Գրիգոր Դանիելյան

Life.panorama.am-ը գրում է.

«Ֆուլ հաուս»-ի երեւանայն շոու ներկայացումն արդեն իրականություն է, որի մասին մեզ պատմել ու արդյունքներն է ամփոփել «Ֆուլ հաուս» սիթքոմի սցենարի հեղինակ ու դերասան Գրիգոր Դանիելյանը:

«Մեզ համար շատ պատասխանատու էր երեւանյան համերգը նախ նրա համար, որ մեր տեղի հանդիսատեսը շատ ավելի խստապահանջ է, քան սփյուռքահայ հանդիսատեսը,  եւ հետո մեր համերգը համընկավ Արցախում տիրող լարված շրջանի հետ, իսկ այդ պարագայում շատ ավելի դժվար էր մարդկանց ծիծաղ պարգեւելը, ինչը վստահաբար ստացվեց մեզ մոտ: Մենք կարողացանք երկու ժամ շարունակ մարդկանց ժպիտ պարգեւել եւ կտրել առօրյա հոգսերից»,- նշեց Գրիգորն ու անդրադարձավ «Ֆուլ հաուս»-ի շոու ներկայացման վերաբերյալ հնչած կարծիքներին.

«Շատ ոգեւորիչ է, երբ կատարածդ աշխատանքի վերաբերյալ բացառապես դրական կարծիքներ ես լսում: Պետք է նշեմ, որ մեզ համար արձագանքները եւ սպասելի էին, եւ անսպասելի. Սպասելի էր այնքանով, որ  մտածում էինք, որ կհնչեն լավ արձագանքներ, իսկ անսպասելի էր այն, որ վատ արձագանքներ չեղան: Իհարկե, կարող էին լինել եւ վատ կարծիքներ, բայց ուրախ ենք, որ կարողացանք բավարարել նաեւ մեր երեւանյան հանդիսատեսին: Առաջին համերգային օրերից հետո կարող եմ ասել, որ մեր առաքելությունը կատարված է»:

Գրիգոր Դանիելյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ գործընկերների տպավորություններից, նրա խոսքով՝ համերգային երկրորդ օրը որոշ շտկումներ է կատարվել ծրագրում՝ ելնելով հենց գործընկերների մասնագիտական խորհրդից.

«Բնականաբար, առաջին հերթին լսել ենք պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքները, քանի որ համերգային առաջին օրվա հյուրերի մեծ մասը հենց մեր գործընկերներն էին: Նրանց կարծիքների հիման վրա մեզ մոտ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան եւ համերգային երկրորդ օրը ներկայացանք որոշ փոփոխություններով: Մենք բոլորի կարծիքներն ենք հաշվի առնում, որովհետեւ բացի պրոֆեսիոնալ տեսանկյունից՝ մեր գործընկերները այդ օրը հանդիսատես էին, իսկ հանդիսատեսի կարծիքը յուրաքանչյուր արտիստի համար շատ կարեւոր պետք է լինի: Ինքս էլ, ընկերներիս աշխատանքին ներկա գտնվելիս, արտահայտում եմ իմ ոչ միայն մասնագիտական, այլեւ հանդիսատեսի կարծիքը»,- հավելեց նա:

Նշենք, որ «Ֆուլ հաուս»-ի հաջորդ երեք համերգները կկայանան հունիսի 6-ին, 7-ին եւ 8-ին,  Գրիգոր Դանիելյանի փոխանցմամբ՝ արդեն ակտիվ հետաքրքրվածություն կա հաջորդ համերգների նկատամամբ, ավելին՝ կան մարդիկ, ովքեր երկրորդ անգամ կգան դիտելու ներկայացումը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին