▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այն եզակի մարդկանցից եմ, որ ինքս ինձնով միշտ երջանիկ եմ.Մարինա Գրեգ

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Այսօր հաղորդավարուհի Մարինա Գրեը նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: Օրվա անակնկալների եւ 28-ից իր սպասելիքների մասին հաղորդավարուհին կիսվել է մեզ հետ:

Մեզ հետ զրույցում հոբելյարը պատմեց, որ որ ինչպես վերջին տարիներին, այս տարի եւս նպատակ չի ունեցել նշանավորել ծննդյան օրն ու խնջույք կազմակերպել, բայց ամեն տարվա նման ընկերները հոգ են տարել Մարինայի օրը հիշարժան դարձնելու համար.

«Այս տարի ծննդյանս օրը մեկնարկեց ոչ թե կեսգիշերին, այլ շատ ավելի շուտ. Ընկերներիս հետ սրճարան էինք գնացել, նրանք էլ ինձնից գաղտնի պայմանավորվել էին սրճարանի աշխատակիցների հետ ու մոտավորապես 23:00-ին հետաքրքիր կերպով շնորհավորեցին ինձ: Այդ պահին եւս մեկ անգամ հասկացա, որ գնահատված լինելը անգնահատելի երեւույթ է, լավ ընկերներ ունենալը մեծ հարստություն է»,- պատմեց Մարինա Գրեգն ու հայտնեց, որ չնայած ծննդյան օրը չնշելու պլաններին՝ այսօր երեկոյան աղջկական երեկո կկաազմակերպի, որին ներկա կլինեն միայն մտերիմները:

Վերարժեւորելով անցած մեկ տարին՝ Մարինա Գրեգը կիսվեց մեզ հետ.

«Իմ 27-րդ տարում ինձ համար իսկապես մեծ հաջողություններով գրանցվեց. Կատարվեց իմ մանկության երազանքը՝ ես իմ կանխատեսածից էլ շուտ հայտվեցի լրատվական թողարկման մեկնաբանի աթոռին: Միշտ մտածել էի, որ ի վերջո կլինեմ լուրերի հաղորդավար, բայց չէի սպասում, որ երազանքս այդքան շուտ կիրականանա եւ ինձնից անկախ ինձ կառաջարկեն հանդես գալ այդ աշխատանքում: Ի դեպ՝ երազանքիս կատարման համար շնորհակալ եմ «ԱրմՆյուզ» Հ/Ը-ը: Հույս ունեմ, որ այս ոլորտում ինձ դեռ մեծ հաջողություններ են սպասվում, շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց, ովքեր օգնեցին ամենասկզբից եւ ճանապարհ հարթեցին հեռուստատեսային աշխատանքի համար»,- նշեց հաղորդավարուհին:

Անկեղծանալով՝ Մարինան նկատեց նաեւ.

«Ինչպես յուրաքանչյուրը՝ ես էլ ծննդյանս օրը շատ բարեմաղթանքներ եմ ստացել, բայց դրանց շարքում ինձ շոյում է այն, որ մարդիկ շեշտում են, որ ես բարի մարդ եմ: Ուրախ եմ, որ տեսակս ընկալվել ու գնահատվել է: Ուրախ եմ նաեւ նրա համար, որ այսօր կարող եմ շնորհակալությունս հայտնել Բարձրյալին՝ ինձ կյանք շնորհելու ու ճանապարհս հարթելու համար, Աստված է ինձ դարձրել այնպիսին, ինչպիսին այսօր կամ: Ինձ մեծ բավականություն է պատճառում այն, որ ընտանիքս կարող է հպարտանալ ինձնով, բայց ես չեմ բավարարվում, այլ ձգտում եմ ավելիին, որպեսզի դառնամ էլ ավելի լավը»,- հավելեց օրվա հոբելյարը:

Հետաքրքրվելով, թե Մարինան չի՞ մտածում արդյոք կարիերայից զատ նաեւ անձնական կյանքի կայունացման մասին, պատասխանեց.

«Հատկապես մեր ազգային մենթալիտետից ելնելով՝ հայ կնոջ համար անձնական կյանքը շատ կարեւոր է, քանի որ եթե տղամարդկանց համար աշխատանքն է, հետո նոր անձնական կյանքը, ապա կնոջ աշխատանքային հաջողությունը կախված է անձնական դաշտի խաղաղությունից: Ես երեւի այն եզակի մարդկանցից եմ, որ ինքս ինձնով միշտ երջանիկ եմ եւ չեմ սպասում որեւէ մեկին, ով կյանքս կիմաստավորի: Իհրակե, որպես կին դեմ չեմ լինի, որ լինի այդ մեկն իմ կյանքում, ում հետ կվայելեմ կյանքը, բայց այդ առումով էլ չեմ շտապում եւ առաջ չեմ ընկնում. հանգամանքները ստիպեցին հասկանալ, որ ավելորդ շտապողականությունն ու հրատապ հայտարարությունները սխալ են. Ես ամեն բան թողել եմ Աստծո կամեցողությանը, իսկ գլոբալ փոփոխությունների մասին ինքս կհայտնեմ բոլորին»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին