▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի պատկերացնի՝ կյանքս կկապեմ ամերիկյան քաղաքում ծնված և մեծացած տղամարդու հետ. Հասմիկ Կարապետյան

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարքը հայտնիների հետ` բացահայտելով նրանց էության առանձնահատկությունը, միայն իրենց բնորոշ հատկանիշները: Ձեզ արդեն ծանոթ դեմքերը կերեւան նոր ռակուրսից: Նրանք կբացեն իրենց սրտերը, կկիսվեն իրենց մտահոգություններով: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ: 

-Հասմի՛կ, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ապրել…

-Եթե հարցին թեթեւ մոտեցում ցուցաբերեմ, ապա` ինչ-որ ծովափնյա երկրում: Իմ ողջ գիտակցական կյանքում ես հասկացել եմ, որ ինձ ձգում են ծովային երկրները, որտեղ մարդիկ շատ առողջ են, կանայք հրաշալի մաշկ ունեն, կյանքն էլ շատ ավելի ուրախ է: Այդ մարդիկ ինչ-որ ներքին ազատություն ունեն, որը մենք չունենք: Իսկ, առհասարակ, ես հակված եմ կարծելու, որ յուրաքանչյուրս գալիս ենք աշխարհ ինչ-որ փոքրիկ առաքելությամբ: Եթե ես Հայաստանում եմ ծնվել, ուրեմն այդպես է պետք:

 -Ձեզ կարող է ոգեշնչել անգամ…

-Մի հայացք, անգամ մի ձայն, օրինակ` անձրեւինը: Ինձ կարող է ոգեշնչել նույնիսկ հիշողությունը:

 -Պետք չէ սպասել, որ Դուք…

 -Կհարվածեմ ինչ-որ մեկի մեջքից: Կյանքը ցույց է տալիս, որ մարդն ընդունակ է ամեն ինչի: Բայց ուղեղի համապատասխան աշխատանքն է, որ կառավարում է լուսավորը զարգացնելու եւ խավարը ոչնչացնելու միտումը:

 -Տղամարդը երբեք չպետք է…

-Չպետք է մոռանա, որ ինքն է կնոջն ուժեղացնողը եւ լավատեսություն հաղորդողը, ապրելու ցանկություն պարգեւողը: Տղամարդը երբեք չպետք է մոռանա, որ կինն իր արտացոլանքն է. ինչպիսին ինքն է, այնպիսի կին էլ կտեսնի իր կողքին:

-Այդպես էլ չսովորեցիք…

 -Արժանի կերպով կոպիտ պատասխան տալ, տեղին պատասխան …

 -Մինչեւ հիմա վախենում եք…

-Մենակ մնալ մթության մեջ: Պետք է անպայման մի լույս վառված լինի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

-Հասմի՛կ, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ապրել

-Եթե հարցին թեթեւ մոտեցում ցուցաբերեմ, ապա` ինչ-որ ծովափնյա երկրում: Իմ ողջ գիտակցական կյանքում ես հասկացել եմ, որ ինձ ձգում են ծովային երկրները, որտեղ մարդիկ շատ առողջ են, կանայք հրաշալի մաշկ ունեն, կյանքն էլ շատ ավելի ուրախ է: Այդ մարդիկ ինչ-որ ներքին ազատություն ունեն, որը մենք չունենք: Իսկ, առհասարակ, ես հակված եմ կարծելու, որ յուրաքանչյուրս գալիս ենք աշխարհ ինչ-որ փոքրիկ առաքելությամբ: Եթե ես Հայաստանում եմ ծնվել, ուրեմն այդպես է պետք:

 

 -Ձեզ կարող է ոգեշնչել անգամ 

-Մի հայացք, անգամ մի ձայն, օրինակ` անձրեւինը: Ինձ կարող է ոգեշնչել նույնիսկ հիշողությունը: 

 -Պետք չէ սպասել, որ Դուք 

 -Կհարվածեմ ինչ-որ մեկի մեջքից: Կյանքը ցույց է տալիս, որ մարդն ընդունակ է ամեն ինչի: Բայց ուղեղի համապատասխան աշխատանքն է, որ կառավարում է լուսավորը զարգացնելու եւ խավարը ոչնչացնելու միտումը: 

 -Տղամարդը երբեք չպետք է 

-Չպետք է մոռանա, որ ինքն է կնոջն ուժեղացնողը եւ լավատեսություն հաղորդողը, ապրելու ցանկություն պարգեւողը: Տղամարդը երբեք չպետք է մոռանա, որ կինն իր արտացոլանքն է. ինչպիսին ինքն է, այնպիսի կին էլ կտեսնի իր կողքին:

-Այդպես էլ չսովորեցիք

 -Արժանի կերպով կոպիտ պատասխան տալ, տեղին պատասխան

 -Մինչեւ հիմա վախենում եք

-Մենակ մնալ մթության մեջ: Պետք է անպայման մի լույս վառված լինի:




 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին