▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտո Կել Տորեսը ներկայացնում է իր նոր՝ «Հայաստան» երգը

>Կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը ներկայացնում է իր նոր «Հայաստան» երգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին:

 

Երգի բառերի և երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Ռոբերտոն է, ով ներշնչվել է  Հայաստանի շքեղ բնապատկերներով, մարդկանց կամեցող բնավորությամբ և երջանկություն առաջացնող  յուրահատուկ էներգիայով:

Տեսահոլովակը պատմում է Ռոբերտոյի՝ Դսեղ այցի մասին, ուր նա գալիս է իբրև լուսանկարիչ՝ հիացած  Հայաստանի ավանդույթներով: Այստեղ հանդիպում է անմիջական հովիվների, մասնակցում ավանդական  հարսանիքի, վայելում հայկական գունեղ բնությունը և հանդիպում գեղեցիկ մի աղջկա՝ ում սիրահարվում է անմոռա՜ց:

Ի դեպ՝ տեսահոլովակի հերոսները հենց Դսեղի բնակիչներն են, ովքեր սիրահոժար մասնակցել են նկարահանումներին:  Այս տաքուկ ֆիլմի ստեղծման գործում, իրենց ներդրումն են ունեցել նաև Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, ինչպես նաև Դսեղի գրեթե բոլոր բնակիչները, ովքեր այդ ամենին վերաբերվում էին իբրև անմոռաց տոնի:

ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան

օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան

դուդուկի մենակատար՝ Գևորգ Դաբաղյան


ջութակահար՝ Էդգար Հակոբյան

կիթառահար՝ Ալեքսեյ Վագներ

հնչյունային ձևավորող՝ Ալեքսանդր Ռիվերո Տրիմինո

երգի post-production` Քրեյք Լիս

տեսահոլովակի post-production՝ Կարեն Մելքումյան

գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտո Կել Տորես

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին