▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Մուկուչյանի համար ԼՂՀ դրոշն ու իր լողազգեստը նույն արժե՞քն ունեն

Իվետա Մուկուչյանի համար, կարծես, ԼՂՀ դրոշն ու իր  լողազգեստը նույն իմաստն ու արժեքն  ունեն:

ԱրմՔոմեդի հաղորդման ժամանակ/ դիտել 23.06 րոպեից/, նա մասնավորապես, ասել է, որ «երկու օր շարունակ ես իմ կուպալնիկով ու Ղարաբաղի դրոշով ...թերթերի մեջ դրա մասին գրված էին...»: 

Կարծես թե Իվետա Մուկուչյանն իր այս խոսքով ապացուցում է, որ Արցախի դրոշը Եվրատեսիլի համերգային դահլիճի կանաչ սենյակում ինքը ծածանել է ոչ այնքան հայրենասիրական ու քաղաքական նպատակներով, այլ պարզ PR-ի համար, ինչպես նույն PR-ի համար որոշել էր կամ իր փոխարեն որոշել էին  այնպիսի հագուստով Եվրատեսիլի բեմ դուրս գալ, որ  շատերը մտածեին հագինը լողազգեստ է՝ կամ ինչպես ինքն է ասում՝  «կուպալնիկ»: 

Կարծես՝ «կուպալնիկ»-ի մասով հայկական շրջանակներում, իսկ ԼՂՀ դրոշի մասով ադրբեջանական կայքերում քննադատողները նույն քանակի էին, սակայն Եվրատեսիլի եզրափակչում Իվետան հրաժարվեց ԼՂՀ դրոշից, սակայն ոչ իր լողազգեստից...

Չէ, ես անշուշտ գիտեմ  կանոնների մասին, գիտեմ  նաև երկակի ստանդարտների մասին, որի վերաբերյալ նույնիսկ հաղթող Ջամալան է պատահական անկեղծացել, գիտեմ նաև,  որ Եվրատեսիլի  կարմիր գորգի արարողության ժամանակ Ղրիմի թաթարների դրոշն էլ եղել է Ուկրաինայի ներկայացուցչի ձեռքին,բայց, անկեղծ եմ ասում, մինչ օրս դեռ չգիտեմ, թե ինչ տվեց ԼՂՀ դրոշի ծածանումը կանաչ սրահում..

Իսկ թե ինչ տվեց  ԼՂՀ դրոշի ծածանումից հրաժարվելը եզրափակիչում, արդեն գիտեմ, ինչ-որ տեղ պարտության զգացողություն ու կրկին բարոյական հաղթանակով բավարարվելու պարտադրություն: 

Ու ցավոք, Եվրատեսիլի  կիսաեզրափակիչի ժամանակ կանաչ սրահում ԼՂՀ դրոշի ծածանումից հետո Արցախում խաղաղություն չտիրեց, մեր զինվորների կյանքին սպառնացող վտանգը չնվազեց, եվրոպացին էլ կարդաց, լսեց Լեռնային Ղարաբաղի մասին ու  հաջորդ օրը երևի կրկին մոռացավ...

Ու երևի արդեն եզրափակչի ժամանակ Իվետայի «կուպալնիկ»-ն իր մոտ ավելի տպավորվեց, դե իսկ Իվետան էլ ԱրմՔոմեդիի ժամանակ հպարտորեն հայտարարեց՝ «երկու օր շարունակ ես իմ կուպալնիկով ու Ղարաբաղի դրոշով ...»: 

Գերմաներեն մտածող մեր սիրելի հայուհի՝ ստիպված եմ ասել՝ das ist keine fantastisch...

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին