▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազում էի համբուրել նրան, բայց նա ինձ ընդհանրապես չէր նկատում. Ջուս

Դիտեք նաև՝

 

Life.panorama.am-ը գրում է, որ «Վերջին զանգի» կապակցությամբ զրուցել է երգչուհի Ջուսի հետ:

«90-ականների վերջն էր, որ ավարտեցի Երեւանի թիվ 62 ռուսական դպրոցը, բայց հիշողություններս այնքան վառ են, որ կարծես երեկ լիներ: Քանի որ 8-րդ դասարանից դուրս եկա, որպեսզի սովորեի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, ուստի հիշողություններումս հատկապես տպավորված է «Վերջին զանգի» արարողության ու դրան հաջորդող քաղաքում մեր զբոսանքի հետ, երբ ես հագել էի Միացյալ նահանգներից տատիկիս ուղարկած ճերմակ ու կիպ զգեստ, որի եզրերը մեծ-մեծ փոռերով էին ավարտվում, իսկ գոտկատեղում սեւ մեծ բանտ էր: Հիշում եմ՝ այդ օրը համադասարնցիներով շատ զբոսնեցինք քաղաքում, որի ընթացքում կոշիկներիս նեղ լինելու պատճառով ես անասելի հոգնել էի. Կոշիկներս սեղմում էին, բայց ես պետք է լավ տեսք ունենայի»,- ծիծաղելով պատմել է երգչուհին:

Կայքի հետ զրույցում Ջուսը կիսվել է նաեւ իր դպրոցական տարիների անկատար երազանքով.

«Դպրոցական տարիներին սիրահարված էի համադասարնցուս՝ նրա անունը Գեորգի էր, երազում էի «Վերջին զանգի» օրը համբուրել նրան, բայց նա ինձ ընդհանրապես չէր նկատում, ուստի այդ օրը ես անտրամադիր եկա տուն՝ նրան համբուրել չէր ստացվել»,- պատմել է նա:

Խոսելով դպրոցական զավեշտալի իրավիճակներից՝  երգչուհին նշել է.

«Դպրոցն ինձ համար հետաքրքիր ու մեծ արկած էր, համարյա թե ամեն օր դասարանով մի հետաքրքիր իրավիճակում էինք հայտնվում: Հիշում եմ՝ մի անգամ քննության էինք, բոլորս լուռ կենտրոնացած էին մեր տետրերի վրա ու հանկարծ բաց պատուհանից մեղու ներս մտավ, ու քանի որ ես սարսափում եմ միջատներից, անմիջապես վեր կացա ու սկսեցի դասարանով մեկ վազել: Այդ միջադեպի պատճառով ինձ դասարանից դուրս հանեցին: Հիշողություններիս շարքում իրենց մեծ տեղն ունեն նաեւ ուսուցիչներս. Նրանք իմ երկար ու գանգուր վարսերի պատճառով ինձ Ալլա Պուգաչովա էին անվանում, իսկ դասընկերներիցս ոմանք էլ պուդել էին ինձ ասում՝ կրկին խուճուճ վարսերիս պատճառով: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին