▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիները՝ Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ստուդիայի համերգին

Blognews.am-ը գրում է. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեկ կայացավ Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի «Trio Studio»-ի հոբելյանական համերգը, որին ներկա էին Էրիկը, Լիդուշիկը, «Ֆուլ հաուսի» անձնակազմը՝ Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը, Մարինկա Խաչատրյանը, Գևորգ Մարտիրոսյանը՝ կնոջ հետ, Մոսո Կարապետյանը՝ կնոջ հետ և այլք։ Համերգի շրջանակներում «Trio Studio»-ի սաները ներկայացան համերգային ծրագրով։ Երգի բաժնի երեխաները հիմնականում ներկայացնում էին հայտնի երգերի «cover»-ներ, դերասանական բաժնի սաները ներկայացան «КВН»-ի ձևաչափով։ Երեկույթը վարում էր Գրիգոր Դանիելյանը։ Բոլորի համար անակնկալ էր Հռիփսիմե Ելինյանի ելույթը։

«Արդեն 4 տարի է՝ տարին 2 անգամ մենք ունենում ենք համերգներ, սակայն երբեք չեմ երգել։ Ամեն անգամ երեխաներն խնդրում են երգեմ, հրաժարվում եմ, այս անգամ որոշեցի անակնկալ անել»,- ասել է երգչուհին։

Գրիգորն էլ նշել է, որ իրենց սաները մոտ 5 ամիս է՝ պատրաստվում են այս ծրագրին։

«Իմ սաները ելույթ ունեցան իրենց գրած սցենարով։ Ես շեշտը դնում եմ նրա վրա, որ դերասանը պետք է ունենա ստեղծագործական լավ միտք, ոչ թե լինի «մարիոնետ», ում ինչ տան, կխաղա։




                          

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին