▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար երեխեքի տոնն ամեն օր է, քանի որ երեխաներն իրենք իրենցով արդեն տոն են. Աբել Աբելյան

Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ ամառվա առաջին օրը աշխարհը նշում է «Երեխաների պաշպանության միջազգային օրը»: Այսօր երեւանյան փողոցները մարդաշատ են՝ լցված փոքրիկների զրնգուն ծիծաղներով ու փայլող աչքերով: Փոքրիկների տոնը առավել գունեղ ու տպավորիչ դարձնելու համար ջանք չի խնայում թերեւս յուրաքանչյուր ծնող, նրանցից անմասն չեն մնա նաեւ դերասան ամուսիններ Աբել Աբելյանն ու Օլյա Հակոբյանը, ովքեր երկու որդի ունեն:

Մեզ  հետ զրույցում Աբելը նշեց, որ իր համար հունիսի 1-ն առանձնահատուկ նշանակություն չունի, քանի որ երեխաների համար յուրաքանչյուր օրն է տոն համարում.

«Ինձ համար երեխեքի տոնն ամեն օր է, քանի որ երեխաներն իրենք իրենցով արդեն տոն ու ուրախություն են: Ինքս որպես հայր՝ ամեն ինչ անում եմ, որ հնարովորինս շատ երեխաներիս օրերը տոն դարձնեմ: Իհարկե, այսօր ինչ-որ կերպ կնշենք, միասին կայցելենք որեւէ ժամանցային կենտրոն ու կփորձենք ուրախ անցկացնել «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»»,- նշեց Աբելն ու հավելեց,- «Այսօր նրանց համար տոն է, բայց մեզ համար աշխատանքային օր, դա մի փոքր խանգարում է, բայց չենք թողնի, որ նրանք զգան դա»:

Երեխաների նվերների հարցում Աբել Աբելյանը հստակեցված մոտեցում ունի.

«Ես երբեք առիթը բաց չեմ թողնում երեխեքիս նվերներ մատուցել, ավելին՝ մենք առիթ չենք էլ փնտրում դրա համար: Այս առումով մի մոտեցում ունեմ՝ մեծ որդուս՝ Էրիկի, հետ մտնում ենք խանութ, առաջինը ինչ ընտրեց, դա էլ գնում ենք ու դուրս գալիս: Մեծ տղաս շուտով 3 տարեկան կլինի, տարիքից ելնելով՝ ընթացքում փորձում եմ ավելի ճանաչողական, զարգացնող խաղալիքներ նրան նվիրել, որպեսզի զարգանա միքտը եւ ասեմ, որ բավականին առաջընաց է գրանցում՝ շատ ճկուն միտք ունի»,- պատմեց դերասանը:

Փոքրիկ որդին էլ, ով ընդամենը 1 տարեկան ու 7 ամսական է, հայրիկի խոսքով շատ հաստատակամ է.

«Զարմանալին այն է, որ ի տարբերություն մեծ եղբորը՝ Ռոբերտը շատ լավ գիտի, թե ինչ է ուզում. Եթե օրինակ ուզում է գնա եւ տվյալ բանը կոտրի, ուրեմն նա կանի դա ու գիտի, թե ինչու: Ռոբերտին թե արտաքնապես, թե բնավորությամբ ինձ շատ են նմանեցնում, կարծում եմ, որ հայր ու որդի իսկապես նմանություններ շատ ունենք, բայց դրանից շատ չեմ ոգեւորվում, քանի որ բնականաբար մեր երկու երեխաներն էլ պետք է նման լինեն թե ինձ, թե Օլյային»,- պատմեց Աբել Աբելյանը:

Հետաքրքրվելով, թե Օլյա Հակոբյանի հետ տարաձայնություններ ունենո՞ւմ է բալիկների խնամքի եւ դաստիարակման հարցում, Աբելը ծիծաղելով պատասխանեց.

«Ոչ, նման տարաձայնություններ չենք ունենում: Նա որպես կին իր մոտեցումներն ունի, ես որպես տղամարդ՝ իմ: Իհարկե, բոլոր պապաների նման ես էլ թաքուն կարող եմ չիփս ու շոկոլադ տալ տղաներիս, բայց դա էլ չափի մեջ է: Մեր դեպքում էլ իմ «չի կարելիենրն» ավելի քիչ են, քան Օլյայինը»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին