▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջկաս մենակ մեծացնելը բացարձակ դժվար չէ. Նաիրա Մովսիսյանը՝ նախկին ամուսնու ու դստեր մասին

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով արդեն գրեթե 6 ամիս է վայելում է մայրության բերկրանքը: Նրա հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքային ծրագրերից, այլև անձնական կյանքից:

-Նաիրա, արդեն մի քանի ամիս է, ինչ այլևս մենակ չեք և մեծացնում եք Ձեր գեղեցիկդստերը՝ Մարիային, հետաքրքիր է՝ այս շրջանում ի՞նչ առանձնահատկություններ ունիերեխան:

-Բոլոր երեխաների նման՝ մենք էլ օր օրի, ամիս առ ամիս նոր քայլեր ենք անում, նոր շարժումներ, նոր դեմքի արտահայտություններ: Հիմա ատամիկ հանելու ընթացքի մեջ ենք, կարծում եմ՝ մեր առաջին ատամիկը շուտով իրեն զգացնել կտա: Մարիան անասելի շատ է սիրում երաժշտություն լսել ու լսելուն հավասար երգել, պատկերացրեք՝ քնելիս ինքն իրեն է երգում ու քնում, անգամ տարբերում է ո՞ր երաժշտությունն է լավը, որը՝ ոչ: Շատ է սիրում զբոսնել ու դրսում իրեն շատ զուսպ է պահում. հանգիստ ու լուրջ իմ գրկում վայելում է մաքուր օդն, իսկ տուն գալուն պես՝ սկսում է ձայներ հանել, ժպտալ, խաղալ:

-Նաիրա, շատերը գիտեն, որ միայնակ եք մեծացնում բալիկին, գլուխ բերո՞ւմ եք այդ մեծպատասխանատվությունը:

-Նախ՝ մայրս է ինձ շատ օգնում, բայց ինձ համար ոչինչ դժվար չէ, մայրական բնազդով իր ամեն հնչյունից հասկանում եմ ծարավ է, սոված, թե պարզապես ուզում է խաղալ: Ինձ համար աղջկաս մենակ մեծացնելը բացարձակ դժվար չէ, ընթացքում համոզվել եմ, որ ամեն ինչ միայնակ անելու դեպքում ավելի քիչ եմ հոգնում, քան եթե մայրս է կողքից օգնում: Իհարկե, կողքից օգնությունը շատ պետք ու կարևոր է, բայց առավել կարևոր է, որ մայրն ինքը խնամի իր երեխային:

-Չեմ կարող չանդրադառնալ Ձեր և նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանիհարաբերություններին: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ հրաշալիհարաբերությունների մեջ է Ձեր ու դստեր հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դուք:

-Հիմա ոչ կասեմ այո, մենք շփվում ենք, ոչ կասեմ՝ ոչ, ես ու աղջիկս նրա հետ չենք շփվում: Սա իմ երեխայի և իր հայրիկի խնդիրն է, ուզում են շփվել, թող շփվեն, իսկ ինձ հաճելի չէ այս թեմայով խոսել: Անձնական թեմայով ոչինչ չեմ ուզում խոսել մինչև այն պահը, երբ իմ կյանքում կհայտնվի այն մեկը, ում մասին կցանկանամ պատմել բոլորին:

-Նաիրա, դեռ երկար պահանջվի՞, մինչև կանցնեք աշխատանքային ակտիվ կյանքին:

-Ոչ, անկեղծ ասած՝ որպես այդպիսին երբեք դադար չեմ վերցրել ոչ հղիության ժամանակ, ոչ էլ ծննդաբերությունից հետո: Դադարս ավելի շատ պայմանավորված է առաջարկների բացակայության հետ. կարծես թե մեր ռեժիսորները մտածում են, որ բալիկ ունենալուց հետո երկար պետք է տանը մնամ: Այս պահին առաջարկներ չունեմ, բայց չեմ դադարում ստեղծագործել:

-Այս պահին ի՞նչ աշխատանքի վրա եք կենտրոնացած:

-Հիմա կենտրոնացած եմ իմ վեպի վրա, որի վրա  աշխատում եմ արդեն չորս տարի: Չեմ ուզում շատ մանրամասնել, միայն կասեմ, որ արծարծում եմ կանանց ու տղամարդկանց փոխհարաբերությունները:

-Այդ հարցում առաջնորդվում եք ձեր իսկ օրինակո՞վ:

-Այդ աշխատանքս սկսեցի՝ ելնելով շրջապատիս օրինակից, հենց շրջապատումս ապրող երիտասարդությունը իրենց ապրած կյանքով միտք տվեցինք գրել այս վեպը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Նախկին ամուսինս խոստովանել է, որ սկզբում ցանկանում էր PR-վել իմ շնորհիվ. Նաիրա Մովսիսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին