▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու Լուսինեն շատ էինք կարոտել միասին հանգստի գերագույն հաճույքը. Իրինա Թովմասյան

Life.panorama.am-ը գրում է. Իրինա Թովմասյան, Լուսինե Թովմասյան եւ Վահան Խաչատրյան եռյակը բոլորովին վերջերս են վերադարձել Ֆրանսիայից, իսկ ընկերներն այնտեղ էին մեկնել ոչ միայն  աշխատանքի, այլեւ երկար սպասված հանգստի նպատակով:

Մեզ հետ զրույցում «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը պատմել է ընկերական հանգստի ու այդ ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

«Արդեն 3,5 տարի էր, ինչ ես ու Լուսինեն միասին չէինք հանգստացել ու անկեղծ ասած՝ երկուսս էլ շատ էինք կարոտել այդ գերագույն հաճույքը: Գիտեք, շատ լավ է, որ ընտանիքիդ, երեխաներիդ հետ ես գնում հանգստանալու, բայց երբեմն կարիք կա միայնակ կամ ընկերներով հանգստանալու, անհրաժեշտ էներգիա հավաքելու, նոր լիցքերով լցվելու: Միաժամանակ՝ մեր կարճատեւ հանգստի ժամանակ Լուսինեն ու Վահան Խաչատրյանը հասցրեցին նաեւ զբաղվել կարեւոր աշխատանքով,- պատմեց Իրինան ու շարունակեց.

«Այնպես ստացվեց, որ Լուսինեն ու Վահանը հանգիստը համատեղեցին օգտակար աշխատանքի հետ. Այդ օրերին Ստրասբուրգում «Նորձեւության շաբաթ» էր, որի բացման արարողությունը Վահանի ստեղծած զգեստների ցուցադրությանը նվիրվեց, որի ընթացքում էլ ներկայացավ նաեւ Լուսինեն: Պետք է ասեմ, որ ֆանտաստիկ գեղեցիկ միջոցառում էր ու թե Վահանի, թե Լուսինեի համար մեծ պատիվ էր մեկնարկ տալ այդ կարեւոր միջոցառմանը: Ընդհանուր առմամբ շատ շքեղ ու գեղեցիկ անցան այդ 7 օրերը, ներկայացան տեղի հայտնի երգիչները, իսկ այդ ամբողջը ուղիղ մեկ շաբաթ գեղեցիկ լուսաբանման արժանացվան տարբեր լրատվամիջոցների կողմից: Թող անհամեստություն չթվա, բայց Լուսինեով իսկապես այնտեղ հիացած էին, ցուցադրությունից հետո անգամ նրան ու Վահանին մոտեցավ քաղաքապետն ու առաջարկեց Լուսինեին հաջորդ տարի այդ միջոցառման դեմքը լինել: Մի խոսքով՝ ոգեւերությունը մեծ էր, քանի որ ոչ միայն լավ հանգիստ ունեցանք, այլեւ Լուսինեն ու Վահանը կարեւոր աշխատանքային քայլ կատարեցին»:

Ութնօրյա հանգստի շրջանակում Իրինան հասցրել է լինել նաեւ Գերմանիայի որոշ քաղաքներում ու ոչ միայն վայելել տեսարժան վայրերը, այլեւ ընկեուհու ընկերակցությունը, ով ապրում է Ֆրանսիայում:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին