▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այն երգչուհին եմ, ով կարիք չունի նմանակելու այս կամ այն երգչուհուն. Հռիփսիմե Հակոբյանը մեկնաբանում է

Համացանցում շարունակում են ակտիվորեն քննարկել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր` «Իմ սիրտը լիքնա» տեսահոլովակը: Շատերի կարծիքով երգչուհին իր տեսահոլովակում փորձել է նմանվել մի դեպքում Գաբի Գալոյանի`«Դավաճան ես» տեսահոլովակի կերպարին, մյուս դեմքում` Լիլիթ Հովհաննիսյանին:

Asekose.am-ը այս առիթով մեկնաբանություն ստացավ հենց երգչուհուց:

Վերջինս մեզ հետ զրույցում խոստովանեց, որ Գաբիի տեսահոլովակը նույնիսկ չի տեսել:

«Անկեղծ ասած`չեմ տեսել Գաբիի տեսահոլովակը, հետևաբար չէի կարող նմանվել: Իսկ ինչ վերաբերում է Լիլիթին,ապա ասեմ, որ իմ կարծիքով՝ որևէ նմանություն չկա իմ և նրա կերպարների միջև»:  

Երգչուհին ավելացրեց նաև, որ ունի իր ուրույն ոճը և որևէ մեկին նմանակելու կարիք չունի:

«Չեմ կարծում, որ ես այն երգչուհին եմ, ով կարիք ունի նմանվեու այս կամ այն երգչուհուն: Ես ունեմ իմ ուրույն ոճն ու ներկայանալու յուրովի ձևը»:

Խոսելով քննադատությունների մասին՝ Հռիփսիմեն ուրախությամբ նշեց, որ միայն լավ աշխատանքն է, որ արժանանում է քննադատության:

«Յուրաքանչյուր նորովի ներկայացված աշխատանք դառնում է քննադատություների ու քննարկումների թեմա: Այս դեպքում, ուրախ եմ, որ տեսահոլովակս չվրիպեց որևէ մեկի աչքից»:

Հավելենք նաև, որ երգչուհի Գաբին այս թեմայով ևս մեկնաբանություն տվել է`նշելով, որ ինքը ևս չի տեսել Հռիփսիմեի տեսահոլովակը, հետևաբար՝ չի կարող ոչինչ ասել:

 

 

 

Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին