Հայկական արմատներով հանրահայտ փոփ երգչուհի, բազմաթիվ երգերի հեղինակ, ռեժիսոր և դերասանուհի Շերը մահվան շեմին է: Այս մասին հայտնում է Radar Online կայքը:
Պարզվում է, որ երգչուհին 2014թ. ամառվանից վարակված մի վիրուսով, որը քայքայում է նրա երիկամները: Հաղորդվում է, որ Շերը համոզված է, որ իրեն հաշված օրերի կյանք է մնացել: Երգչուհին ուզում է, որ իր մահվանից հետո իր բոլոր խնայողությունները մնան իր ազգականներին, դրա համար էլ իր ամբողջ կարողությունը, որը 305 մլն դոլար է գնահատվում, նա կտակում է հարազատներին ու մտերիմներին:
Կայքի փոխանցմամբ՝ Շերը գումար է է թողել, որպեսզի իր երկու մեծահասակ երեխաները՝ Չեզա Բոնոն ու Էլայջի Բլու Օլմենը տներ գնեն, իսկ որոշակի խնայողություններ էլ կտակել է քրոջը՝ նրա համար հսկայական առանձնատուն գնելով Բեվերլի Հիլզում: Իսկ իր հիվանդ 89-ամյա մորը Շերը բերել է իր տուն:
Նշենք, որ հայազգի երգչուհին մայիսի 20-ին տոնում էր իր 70-ամյակը: