Գարիկ Մարտիրոսյանի կինը`ազգությամբ հրեա Ժաննա Լեվինան, իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որի միջոցով հայտնել է, որ Նյու Յորքում է: Համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել սեղանին դրված հեռախոսը, որը Հայաստանի դրոշի և զինանշանի տեսք ունեցող պատյաննով էր: Օգտատերերը գոհունակություն էին հայտնել Ժաննայի այդ քայլից:



