▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Կանդելակին ամուսնացել է

wnews.am-ը գրում է.

Ամուսնալուծությունից հետո, գրեթե տաս տարի   լրագրող ,հաղորդավարուհի, պրոդյուսեր  Թինա Կանդելակին մշտապես խուսափողական պատասխան էր տալիս իր անձնական կյանքի մասին հարցերին:

Սակայն ռուսական լրատվամիջոցների տվյալներով  Թինա Կանդելակին  ամուսնացել է: Նրա ընտրյալը  «Ռոստեխ» ընկերության 29-ամյա աշխատակից Վասիլի Բրովկոն է, ով Թինայից փոքր է 11 տարի:

40-ամյա Կանդելակին առաջին անգամ խոստովանել է, որ Վասիլին իր ամուսինն է,  Ռուսաստան-Անգլիա ֆուտբոլային հանդիպումից հետո. «Ամուսինս էքստազի մեջ է»,-գրել է Թինան:

Ավելի վաղ Կանդելակին ամուսնացած է եղել Անդրեյ Կոնդրահինի հետ, որից ունեցել է երկու երեխա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին