▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի ու շատ սիրելի ֆեյսբուքահանրություն. թեթև ապրեք. Նազենի Հովհաննիսյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Միանգամից ասեմ ու էս հարցը փակեմ. ես որ գնում եմ ճամփորդելու, հետս ԱՆՊԱՅՄԱՆ տանում եմ մին. մի լուսանկարիչ, 2 օպերատոր, դիմահարդար, վարսահարդար, մատնեհարդար, էլի ինչ-որ բանի հարդար, հետո ինձ օդ գցողի, որ լուսանկարիչը նկարի, կոշիկներս ընտրողի, հագուստս համադրող մոդելավորող դիզայների, նկարներս ՖՈՏՈՇՈՓ անողի ( որ իմ անտանելի տգեղությունը մի կերպ խելքի բերեն), հա, չմոռանամ հատուկ քանդակագործի, որ հասցնի շուտ մի քանի դար հնությամբ քանդակ ՔԱՆԴԱԿԵԼ, որ ես էլ էդ ֆոնին Քանդակվեմ ֆոտոյում,,, հատուկ քամի փչողի, որ մազերիս թեման էլ լինի, րաֆտինգի մասնագետի, մերսողի, յոգայի մարզչի մասին դե էլ չասեմ, իմ փոխարեն քայլողի եմ տանում, տեքստերս գրողի ու իմ ձայնով հատուկ կարդացողի( եթե իհարկե վիդեո եմ անում) ու հայկակական սուջուխ եմ տանում։ 
Հ.Գ. Հարգելի ու շատ սիրելի ֆեյսբուքաՀանրություն. թեթև ապրեք։ 
Ես ադեկվատ ու ահագին հումորով մարդ եմ, բայց երբեմն իմ հումորն էլ արդեն չի հերիքում ոչ ադեկվատ ու տարօրինակ հարց- մեկնաբանություն- գրառումներին։ Աշխարհը լի է գեղեցկությամբ. ես սիրում եմ դա նկատել, նաև արձանագրել, իսկ կադրում ճիշտ կանգնելն իմ մասնագիտությունն է առաջին հերթին ու աշխատանքը, դրա համար հատուկ բաներ պետք չեն։ Evro Kontakt - ի այս դրախտային ճամփորդությանն ով էլ լիներ վայրկյանը մեկ մի ծառի ու թփի մոտ կնկարվեր, որ հետը Երևան բերեր։))) ես դեռ ահագին զսպում եմ,,, 
Եթե տհաճ են այն հետաքրքիր վայրերը, որոնցով ես ի սրտե կիսվում եմ ձեզ հետ, ապա հեշտությամբ կարող եք «անհետևել» ( unfollow) անել կամ ուղղակի չհետևել։ 
Ու եթե լրիվ լուրջ. մենակ սուջուխն եմ միշտ տանում ճամփորդության, հայկակական իմ սիրած David Atomyan Դավոյի մամայի սարքած գժական սուջուխը՝ դարչինով։

Նազենի Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին