▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը՝ սկեսուրի հետ հարաբերությունների և ամուսնու հետ առանձին ապրելու մասին

BlogNews-ը գրում է.  Երգչուհի Սոնա Շահգելդյանի համար «Հյուսիս-հարավ» ֆիլմից հետո ճանապարհ բացվեց դերասանական ոլորտում։ Այս եթերաշրջանում նա նկարահանվեց «Դոմինո» սիթքոմում, որում մասնակցության մասին էլ կայքը զրուցել է երգչուհու հետ։


Ամփոփելով գործունեության այս փուլը՝ Սոնան նշեց, որ սիրով է մասնակցում սիթքոմին։ «Շատ լավ արձագանքներ եմ ստանում։ Ես համեստորեն չեմ լռի. «Դոմինոն» ի սկզբանե շատ լավն է եղել՝ աշխատակազմը, ռեժիսորը, սցենարը, սակայն ես իմ կերպարով համ ու հոտ եմ տվել,- ասաց նա ու հավելեց, որ PR տեսանկյունից իր համար էլ նպասավոր էր սիթքոմին մասնակցությունը։ -Կարծում եմ՝ շատ լավ ազդեց։ Ես ոչինչ չեմ անում ձևական և շինծու, այն, ինչ անում եմ, ինձ հոգեհարազատ է, և ես դա անում եմ նորմալ։ Կարծում եմ՝ ես էլ իրենց եմ շատ բան տվել իմ կերպարով»։

Սոնան «Դոմինոյում» խաղում է ինքն իրեն։ Նա խոստովանում է, որ ներկայացված խառնվածքը, խոսելաձևն ու կերպարն իրականում համապատասխանում են իրեն, տարբերությունն այն է, որ ինքը մարդ չի ծեծում։ «Սիթքոմում մարդկանց միշտ ծեծում եմ, սակայն ես ընդհանրապես չեմ ծեծում մարդկանց, ուղղակի սիրում եմ ճիշտը մարդկանց դիմացն ասել։ Ամեն ինչ կարող է լինել, սակայն ես ձևեր չունեմ, որ ասեմ՝ սա չեմ խաղա։ Ես իմ դերն եմ խաղում, եթե ռեժիսորն ինձ այդպես է տեսնում, ինձ թույլ չեմ տա ինչ-որ բան ասել»,- ասաց Սոնան ու հավելեց, որ թիմում յուրաքանչյուրն իր գործն անում է պրոֆեսիոնալ։


Սոնան նշեց, որ այլ տեղերում խաղալու առաջարկներ էլ ունի։ «Առաջարկներ ունեմ, սակայն միանգամից չեմ համաձայնում: Պետք է վերջնական իմանամ ինչ է, որ համաձայնեմ։ Որոշումներս միայնակ չեմ կայացնում, ամուսնուս և մայրիկիս հետ եմ որոշում,-ասաց երգչուհին, իսկ հարցին՝ ամուսինը խի՞ստ է, պատասխանեց,- կարգին տղեն, կարծում եմ, պետք է խիստ լինի։ Չեմ ասում՝ դա լինի հիվանդագին խանդ, բայց պետք է խիստ լինի։ Մենք միշտ ընդհանուր համաձայնության ենք գալիս։ Ամենակարևորը դա է, մնացածը կողմնակի բաներ են»։

Սոնան նշեց, որ հիմա մայրիկի հետ է ապրում, փոքրիկին նա է խնամում, սակայն առաջիկայում ինքն ու ամուսինը կտեղափոխվեն առանձին բնակարան։ «Ունեմ շատ լավ սկեսուր։ Ես նրա հետ շատ ընկերական են, սակայն շուտով տեղափոխվելու ենք նոր տուն, առանձին ենք ապրելու։ Կարծում եմ՝ շատ երջանիկ ենք ապրելու։ Հիմա շատ դժվար է, բայց պետք է կարոտենք իրար։ Այս կյանքում ամեն ինչ դժվար է, բայց պետք է հաղթահարել։ Ինձ ամեն ինչ դժվարությամբ է տրվել, բայց կարևորն այն է, որ պահում եմ այդ ամենը։ Այն, ինչ հեշտ է տրվում, հեշտ էլ կորցոնում ես, ես սիրում եմ և սովոր եմ դժվարություններ հաղթահարել»,- նշեց երգչուհին։

Սոնան նշեց նաև, որ պատրաստվում է մենահամերգ ունենալ։ «Հավանաբար աշնանը կլինի դա, սակայն ես չեմ սիրում պլաններից խոսել, մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,- եզրափակեց նա։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին