Blognews.am-ը գրում է. Հունիսի 16- ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մհերն իր հանդիսատեսին իսկական տոն մատուցեց: Համերգը կրում էր «Ты моя невеста» խորագիրը: Մինչ համերգասրահում բոլորը զբաղեցնում էին իրենց տեղերը, հետնաբեմում իսկական իրարանցում էր. Մհերն էլ վերջին ցուցումներ էր տալիս երգիչ կոլեգաներին:
«Մենահամերգիս երկար եմ պատրաստվել: Երեկոյի ընթացքում կլինեն նոր երգեր, զուգերգեր: Շատ կարևոր համերգ է ինձ համար, քանի որ հնչելու են այն երգերը, որոնք ինձ հաջողություն են բերել և որոնք ծնվել են իմ ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Սա կարծես քննության պես մի բան լինի»:
Այն հարցին, ինչու մյուս արտիստների պես ինքն էլ Կարեն Դեմիրճյանի մարզամերգային համալիրում չարեց մենահամերգը` երգիչը պատասխանել է.
«Ես սիրում եմ սիրում այս դահլիճն և առաջին երևանյան համերգս այս դահլիճում է եղել, բայց դա այս բեմում ելույթ են ունեցել տաղանդավոր և ճանաչված արտիստներ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում