▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանսը տրվեց, բայց սխալ օգտագործվեց. Նաիրա Մովսիսյան

Դիտեք նաև՝

​​​​​​​

Asekose.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է, ով պատմել է կես տարեկան դստեր և նախկին ամուսնու շփում չունենալու, աշխատանքային առաջարկներ չունենալու և ապագայում իր կողքին ուժեղ տղամարդ լինելու հավանականության մասին:

Աղջիկս ինձ տվեց պատասխանատվություն…

Մարիայի ծնվելուց հետո պատասխանատվությունս ավելացավ: Հասկացա, որ կա մեկն, ով ինձ համար առաջնային է:  Մինչ այդ աշխատանքից բացի ուրիշ ոչնչի հանդեպ պատասխանատվություն չեմ զգացել:

Մայրիկս ու ընկերուհիս շատ են օգնում…

6 ամիս է, ինչ Մարիան կա իմ կյանքում: Նրա խնամքով հիմնականում զբաղվում եմ ես, չնայած ինձ շատ են օգնում մայրիկս և ընկերուհիս: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երեխայի համար կարևոր է, որ կողքին լինի հենց իր մայրը, ջերմությունն ու սերը ստանա հենց իր մորից: 

Չեմ փորձում Մարիայի համար լինել հայր…

Դստերս մեծացնում եմ ես ու չեմ փորձում նրա համար լինել հայր: Երեխայի հոգում, միևնույն է,  լինում է այդ բացը, ինչը կյանքում ոչ մեկը չի կարող լրացնել: Այդ պատճառով ես Մարիային կարող եմ տալ միայն մայրական ջերմություն:

Շանսը տրվեց, սակայն սխալ օգտագործվեց…

Երեխայիս հոր հետ շփման մասին չէի ցանկանա խոսել և չեմ ցանականա, որ որևէ մեկն այլևս այս մասին խոսի ու քննարկի, միայն մեկ բան կասեմ` շփման համար շանսը տրվեց, սակայն սխալ օգտագործվեց: Ավելի լավ է երեխան մեծանա առողջ մարդկանց հետ, առողջ մթնոլորտում, քան… Այլևս չենք անդրադառնում այս թեմային:

Հնարավոր է`մեկ օր կողքիս լինի ամուր տղամարդ…

Երբևէ չեմ ընտրել տղամարդու, որպեսզի հոգսերս կրճատվեն: Ինձ համար տղամարդու կարևորությունն այն է, որ ամուր տղամարդու ներկայությունից ավելի հանգիստ ես, երջանիկ ու ավելի լիարժեք:Հնարավոր է , որ մի օր իմ կողքին լինի այդ ամուր տղամարդը, քանի որ  յուրաքանչյուր կնոջ պետք է թիկունք, մեկը, ում հետ կարող է լռել պարզապես:

Աշխատանք չունեմ, առաջարկներ չկան…

Այս պահին աշխատանքի առաջարկ չունեմ: Երբևէ դուստրս չի խանգարել, որպեսզի զբաղվեմ իմ աշխատանքով: Պարզապես այս պահին, կարծես թե, առաջարկներ չկան,իսկ լինելու դեպքում սիրով կաշխատեմ: Կլինեմ այնտեղ, որտեղ ինձ կտեսնեն ու որտեղ ես ինքս ինձ կտեսնոմ: Կցանկանամ նկարահանվել ֆիլմերում, հեռուստատեսային  սերիալներում, բայց ամենից շատ` կցանկանամ լինել բեմում: Ուզում եմ այս անգամ կերտել ուժող կնոջ կերպար, այնպիսի կերպար, որը կկարողանա ուսուցողական դասեր տալ նաև մեր երկրի համար և  ինչու չէ նաև ինչ որ բան փոխել ու ճշմարտությունը հանել ջրի երես:

Մարիային ուզում եմ տեսնել միայն արվեստի մեջ…

Երբ որ ծնվեց դուստրս, ասացին, որ պորտի պոկվելուց հետո այն պետք է գցել այնտեղ, որտեղ ծնողը կցանկանա տեսնել երեխային ապագայում: Ես այն գցեցի արվեստի ստուդիաներից մեկի այգում: Չեմ պատկերացնում նրան մեկ ուրիշ տեղ, ուզում եմ, որ դուստրս անպայման լինի արվեստի մեջ:

Ա. Հարությունյան

 

Կարդացեք նաև՝ Նախկին ամուսինս խոստովանել է, որ սկզբում ցանկանում էր PR-վել իմ շնորհիվ. Նաիրա Մովսիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին