Blognews.am-ը գրում է. Վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, թե երգչուհի Հասմիկ Կարապետյանը և երաժիշտ Շանթ Կիրմիզյանը բալիկի են սպասում, իսկ լուսանկարներում Հասմիկը փորձում է թաքցնել կլորիկացած փորիկը։ Լուրերի իսկությունը պարզելու համար խոսեցինք երգչուհու հետ։
«Գիտեմ, թե այդ խոսակցությւնները որտեղից են սկիզբ առել։ Վանաձորի համերգին լայն շոր էի հագել։ Ֆեյսբուքում լուսանկար հրապարակելուց հետո նման խոսակցություններ տարածվեցին։ Դա ուղղակի մարդկանց երևակայության արդյունքն է»,- ասաց երգչուհին։
Հասմիկը մի անգամ չէ, որ նշել է մայրանալու ցանկության մասին։ «Շատ շուտով ինձ կտեսնեն մայրիկի կարգավիճակում։ Այնպես չէ, որ դա բացառվում է իմ կյանքում, սակայն ամեն կին իր ժամանակն ունի, այնպես որ, առայժմ ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում