▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասեք նորությունների. Իվետա Մուկուչյան

Life.panorama.am-ը գրում է. Եվրատեսիլյան հիշողությունների և զգացողությունների մասին խոսել ենք «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանի հետ:

Իվետա, դատելով ձեր միկրոբլոգի վերջին լուսանկարներից, կարելի է ենթադրել, որ ներկայումս հանգստի փուլում եք գտնվում: Ինչո՞վ եք այժմ զբաղված, հասցրե՞լ եք  արդյոք բավականաչափ հանգստանալ: 

Ցավոք սրտի, «Եվրատեսիլ»-ից հետո ժամանակ չեմ ունեցել ճամփորդելու՝ հանգիստս կազմակերպելու նպատակով: Մրցույթից անմիջապես հետո շարունակել եմ աշխատանքը և եղել եմ շատ ակտիվ աշխատանքային փուլում: Բայց արդեն ժամանակն է հանգստանալու, քանի որ հասկանում եմ, որ բոլոր ռեսուրսներս սպառված են և պետք է լիարժեք հանգստանալ թարմ ուժերով վերադառնալու համար:

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթից հետո նոր համագործակցության նոր առաջարկներեղե՞լ են:

Եղել են և բավական շատ: Սպասեք նորությունների, քանի որ գեղեցիկ նախագծեր են լինելու:

«Եվրատեսիլ»-ի օրերին սոցցանցի օգտատերերի մի մասը բուռն կերպով քննադատեց ձեր բեմական կերպարն ու անկեղծ հանդերձանքը: Դուք ինքներդ հետևե՞լ եք այդխոսակցություններին և արդյոք այդ ամենը որևէ կերպ ազդե՞լ է ձեր տրամադրվածությանվրա:

Ես անձամբ չէի հասցնում հետևել, սակայն մշտապես տեղեկացված էի այդ ամենից: Տրամադրությանս վրա չէր ազդում, քանի որ մենք ամբողջությամբ կենտրոնացած էինք ելույթիս վրա ու դա էր ինձ համար գլխավորը:

Դուք ճանաչվեցիք մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցը, բոլորովին վերջերս էլ համացանցում տեղեկություն հայտնվեց, ըստ որի՝ դուք ճանաչվել եք նաև մրցույթի լավագույն սոլո երգչուհին: Այս երկու հանգամանքները, ինչու չէ, կարելի է Ձերհաղթանակը անվանել... Որքանո՞վ եք դուք ինքներդ կարևորում նման հաղթանակները,սրանք Ձեզ համար պարտավորեցնո՞ղ են:

Համարվել  «Եվրատեսիլ-2016»-ի լավագույն սոլո երգչուհի, իհարկե, շատ լավ է: Դա նշանակում է, որ մարդիկ հավանել են քեզ, ելույթդ տպավորիչ է եղել: Իսկ ինչ վերաբերում է ամենագեղեցիկ լինելուն, ապա դա ևս հաճելի է, ինչ խոսք, սակայն երգչուհու համար մասնագիտական գնահատականն ավելի կարևոր է:

Մրցույթի օրերին այստեղ շատ էր քննարկվում Նիդերլանդների ներկայացուցիչ ԲոբԴաուեի՝ Ձեզ ուղղված սիրո խոստովանությունը, բայց վերջինս նշում էր, որ նա Ձեզսիրահարված է, իսկ դուք նրան՝ ոչ: Հետաքրքիր է՝ ի՞նչ զարգացում ունեցավ նրա սիրո պատմությունը և արդյոք կապը շարունակվում է ոչ միայն նրա, այլև այլ մասնակիցների հետ:

Մրցույթից հետո կապ պահպանում եմ շատերի հետ՝ նաև Նիդերլանդների մասնակցի: Լավ ընկերական հարաբերություններ ունենք:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին