▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ մի անգամ չեմ թաքցրել, որ ընտանիք ունեմ. Գրիգորի Եսայան

Blognews.am-ը գրում է.Այսօր համացանցում լայն տարածում գտավ Գրիգորի Եսայանի երկրորդ ընտանիքի մասին մի հրապարակում։ Պարզվում է` երգիչը երկրորդ անգամ է ամուսնացել և ևս երկու որդի ունի։

566

Այս մասին զրուցեց երգչի հետ, վերջինս նշեց, թե այդտեղ սկանդալ չի տեսնում։ Ըստ նրա՝ ինքը  չի թաքցրել երկրորդ ընտանքիը։ «Ես ոչ մի անգամ չեմ թաքցրել, որ ընտանիք ունեմ, իհարկե ունեմ, իհարկե 2 երեխա ունեմ, անպայման էլի եմ երեխաներ ուենալու»,- ասաց նա ու հավելեց, որ երկրորդ ամուսնությունից զույգ որդիներ ունի՝ Կրիստիանը և Մարսելը։ Նրանք արդեն մեկ տարեկան են։

«Ես լուսանկարներ չեմ հրապարակել մինչև երեխաներիս մկրտելը։ Ես իմ պատճառներն ունեի դրա համար։ Երեխաներիս մկրտությունը եղել է մայիսի 8-ին՝ նրանց մեկամյակի օրը, դրանից հետո աազատ հրապարակել եմ լուսանկարներ։

21202

Նրա կինը՝ Անաստասիան, ազգությամբ ռուս է։ Զույգի միջև 14 տարվա տարիքային տարբերություն կա։ «Մենք միասին ենք մոտ 4 տարի, սակայն իրար ճանաչում ենք մոտ 9 տարի։ Կինս այժմ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, նաև՝ իմ մենեջերն է»- ասաց նա։ Ինչ վերաբերում է անկեղծ տեսարաններով լուսանկարներ հրապարակելուն՝ երգիչն ասաց. «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանցում, լավ ենք արել, խի պիտի չանենք, որ, ի՞նչ ենք արել»։

1122221111

Անդրադառնալով հարցին՝ ընտանիքը կապ ունի՞ ավագ որդու հետ, ի՞նչ հարաբերություններ ունեն նա և իր երկրորդ կինը, փոքր որդիները, Գրիգորին պատասխանեց. «Առաջին ու երկրորդ ընտանիքներս իհարկե չեն շփվում։ Տղաս շփվում է ինձ հետ, իր եղբայրները դեռ շատ փոքր են, որ իրար հետ շփվեն, կամ չէ։ Բացի այդ, հնարավորոթյուն էլ չի եղել, մենք տարբեր քաղաքներում ենք ապրում»։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին