Life.panorama.am-ը ներկայացրել է բլից-հարցազրույց դերասանուհի և հաղորդավորուհի Մերի Մակարյանի հետ:
Մանկությանս ամենավառ հիշողությունները շատ են, ես հրաշալի մանկություն եմ ունեցել:
Եկա, որովհետեւ, պարզապես չէի կարող չգալ:
Ճակատագրական կետ... «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն ինձ համար ճակատագրական էր:
Հիշում եմ ու տխրում... չէ, ես չեմ տխրում որևէ հիշողությունից:
Հիշում եմ ու ժպտում... այդպիսի պահերը շատ են իմ կյանքում:
Ափսոսում եմ, զղջում, որ... չէ, անցածի համար երբեք չեմ ափսոսում:
Վստահ եմ, որ կյանքն ինձ համար հրաշալի անակնկալներ է պատրաստել:
Նպատակ ունեմ... նպատակներ շատ ունեմ. աննպատակ ապրելը չեմ հասկանում:
Չասացի կներես ու չեմ ասելու:
Կարոտում եմ, երբ հեռանում եմ Երևանից:
Սիրում եմ...իհարկե՛ սիրում եմ:
Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել... որոշ բաներ…
Գնում եմ դեպի լույսը:
Պայքարել եմ, որ... չէ, ես պայքարող տեսակ չեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում