▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի ոտքերս իրենցինի պես ծուռ ու ցելյուլիտով պետք է լինեն.Արփինե Բեկջանյանը՝իրեն քննադատողների մասին

Համացանցում վերջերս հաճախ կարելի է ընթերցել գրառումներ, որոնք վերաբերում են երգչուհի Արփինե Բեկջանյանին: Նրա մասին կարծես միայն դրական գրառումներ կարելի է տեսնել: Մի դեպքում խոսվում է վերջինիս մշտապես գեղեցիկ և ներկայանալի տեսքի, մյուս դեպքում՝ տարիների ընթացքում չծերանալու ու ավելի սեքսուալ լինելու մասին: Իսկ ահա երեկ մի հրապարակում հայտնվեց համացանցում, որտեղ  «բացահայտվում էր» հայկական շոուբիզնեսի ամենաերկար ու սեքսուալ ոտքեր ունեցող աստղը` Արփինե Բեկջանյանը: Այս և նման վերնագրերն առաջին հայացքից կարող են միայն դրական տպավորություն թողնել, սակայն ըստ Արփինեի` միևնույն է, ինչ որ կերպ այդ գրառումների հեղինակները խոսքերով փորձում են «կծել»իրեն :

«Ինձ համար հաճելի է գեղեցիկ խոսքեր լսել ու իմանալ, որ ինձ շարունակում են հիշել ու համարել գեղեցիկ, երիտասարդ ու խնամված: Այո, ես իսկապես այդպիսին եմ: 90-ականներին շոու բիզնեսի բումն իսկապես արվեց մեր շնորհիվ, սակայն ամեն անգամ տհաճ է, երբ 90-ականների պիտակն են մեզ տալիս: Եթե մենք հանդես ենք եկել այդ ժամանակ, դա դեռ չի նշանակում, որ ծերացել ենք և այլևս ներկայանալի չենք: Պետք է քթածակ ունենալ ու 90-ականներ ասելով չզզվացնել: Մենք բոլորից էլ երիտասարդ ենք, կյանքով լեցուն, իսկ էներգիան, որ եղել է տարիներ առաջ, կրկնապատկվել ու եռապատկվել է տարիների ընթացքում: Հոդվածներ կարելի է ընթերցել` 90-ականների սեքս սիմվոլը  փորձում է վերականգնել իր դիրքերը վերնագրով, ինչն իսկապես տհաճ է: Եթե ժամանակին ինչ-ինչ մարդկանց պատճառով հայտնվել ենք սև ցուցակում, դա դեռ չի նշանակում, որ կարելի է նման կերպ արտահայտվել: Մենք հայտնվել ենք սև ցուցակում, որ իրենք կարողանան երևալ, բայց դա դեեռ չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր տաղանդը, գեղեցկությունն ու ներկայանալու ոճը: Մենք ապրում ենք, շնչում ենք, ընտանիք ունենք և շարունակում ենք աշխատել: Իմ ընկերներն, ովքեր ինձ հետ հայտնվեցին սև ցուցակում, այսօր կրկին ստեղծագործում են, նոր երգեր են երգում ու տեսահոլովակներ են նկարահանում: Ես այս պահին կարծես թե պասիվ եմ` առողջական փոքրիկ խնդիրների ու նաև շատ լավ աշխատանք ներկայացնելու համար պահանջվող ֆինանսի բացակայության պատճառով, քանի որ, ես եթե անեմ մի աշխատանք, ապա դա պիտի լինի ամենալավը, իսկ ամենալավն անելու համար մեծ գումարներ են պետք, որոնք ես չունեմ»,-Asekose.am-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհին:

Արփինեին վրդովվեցնում է այն փաստը, որ այսօր մարդիկ կարող են համակարգիչների առջև նստել ու բացասական մեկնաբանություններ թողնել`առանց մտածելու, որ դրանով վիրավորում են այդ մարդկանց:

«Հոդված էր հայտնվել, որում խոսվում էր ոտքերիս մասին`որակելով «հայկական շուուբիզնեսի ամենագեղեցիկ ոտքերը»: Չգիտեմ, միգուցե հոդված գրողի աչքերով է այդպես, համենայն դեպս՝ ինձ համար ևս գեղեցիկ է: Ցավալին այն է, որ  մտնում ես ու կարդում մեկնաբանությունները, որոնք իսկապես ծիծաղելի են: Մեկը գրել է, որ ոտքերս մկանուտ են, երևի ոտքերս իրենցինի պես ծուռ ու ցելյուլիտով պետք է լինեն: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իսկ վատ մեկնաբանություններ գրող եիրտասարդներն ուղղակի չարացած մարդիկ են, ովքեր վատը գրելով իրենց միջի թույնն ու թարախն են ցույց տալիս: Ուզում եմ նրանց խորհուրդ տալ, որ դուրս հանեն իրենց միջից այդքան վատն ու անեն քայլեր, որոնք որևէ կերպ դրական կանդրադառնան մեր հայրենքի վրա: Դուք եք մեր ապագան, պետք չէ այդքան թույն ու թարախ լինել, կատարեք լավ գործեր, սփռեք բարություն, ու այն անպայման հետ կվերադառնա»:

Արփինեն խոսեց նաև իր`էկրաններին չհայտնվելու փաստի մասին:

«Եթերներում չկամ, քանի որ մոնոպոլիզացված է, թե որ երգիչները կամ որ խմբերը պետք է լինեն եթերում: Ամեն օր նույն դեմքերն են: Ես դեմ չեմ, թող լինեն, բայց թող ժողովրդի կարծիքն էլ մի փոքր հաշվի առնեն: Հետաքրքիր է` եթե ես վիրահատված ու գլամուր չեմ, ուրեմն ես արդի չե՞մ: Ես այնքան գումար ունեմ, որ կարող եմ իմ դեմքն ու մարմինը վիրահատել, սակայն դա ինձ պետք չէ: Ես գեղեցիկ եմ ու բնականի կողմնակից եմ, պլաստիկ վիրահատություններն իմը չեն: Իմ երկրպագուները միշտ իմ կողքին են, սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ, սպասում են իմ աշխատանքներին, իսկ ես նրանց խոստանում եմ, որ շատ շուտով նրանց համար նոր աշխատանքով հանդես կգամ»:

Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին