▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի նախկին «տղամարդ»-ն Ալինա Մարտիրոսյանի հետ գրկախառնված լուսանկար է հրապարակել

Դիտեք նաև՝

Օրերս համացանցի քննարկման թեմա էր դարձել Անժելա Սարգսյանի նախկին «տղամարդ» Կարեն Արայանի  ու Ալինա Մարտիրոսյանի սիրային կապի մասին ասեկոսեները, որի մասին կողմերը  որևէ մեկնաբանության  չէին տալիս:

Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ համացանցի հերթական ասեկոսեի  հերոսներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակել էին Ալինա Մարտիրոսյանի գծանկարը, որի հեղինակը հենց Կարեն Արայանն էր: 

Ավելի ուշ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ երևում էր, որ Կարեն Արայանը Ֆեյսբուքում կարգավիճակի փոփոխություն է գրանցել ու նշում է , որ հարաբերությունների մեջ է Ալինա Մարտիրոսյանի հետ: 

Մինչ կողմերը լռում են ու չեն պատասխանում իրենց ուղղված հարցերին, համացանցում նոր լուսանկար է տարածվել, որտեղ Կարեն Արայանն ու Ալինա Մարտիրոսյանը գրկախառնված են: 

Այս լուսանկարն  ֆեյսբուքյան իր էջում  հրապարակել է Կարեն Արայանը, սակայն նշել է միայն ընկերների համար ցուցադրության նպատակով: 

Փորձեցինք կապ հաստատել Կարեն Արայանի հետ, սակայն  վերջինս չպատասխանեց մեր  հաղորդագրություններին: 

 

Հեղինակ՝

Ա.Մ. 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին