▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն և Սևակի նոր տեսահոլովակը՝ նվիրված քառօրյա պատերազմի հերոսներին


Երաժիշտներ Կարեն և Սևակը ներկայացրել են իրենց նոր՝ «Մինչև վերջ» տեսահոլովակը, որը նվիրված է քառօրյա պատերազմի հերոսներին: Երգի երաժշտության հեղինակները Կարեն և Սևակն են, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսոր՝ Արտյոմ Աբովյան:

«Քառօրյա պատերազմը ոչ մի հայի անտարբեր չթողեց... Կորստի ցավն ու հպարտությունը՝ մեր տղերքի գործած սխրանքի, միախառնվելով մեր հոգում, ևս մեկ անգամ փաստեց. երբ միասին ենք՝ ուժ ենք, բռունցք ու անկոտրում կամք, որը հային ստիպում է գնալ առաջ Մինչև վերջ։ Երգ-նվիրում մեր նորօրյա հերոսներին»,- գրել են երաժիշտներն իրենց ֆեյսբուքյան էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին