▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք այդքան չկան, ուղղակի մեղկ են. Կայա Խուրշուդյանը՝ իր արտաքինը քննադատողներին

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Կայա Խուրշուդյանը, ով այժմ զբաղվում է արեւելյան պարարվեստով, վերջին օրերին կրկին քննարկումների կիզակետում է. եթե նախորդ անգամ թեժ քննարկումների պատճառ դարձան դերասանուհու սիլիկոնե շուրթերը, ապա այս անգամ քննադատությունների թիրախ է հանդիսացել Կայայի սանրվածքը:

Այս խոսակցությունների վերաբերյալ Կայա Խուրշուդյանի մեկնաբանությունը լսելու նպատակով կայքը կապ հաստատեց նրա հետ, ով նշեց. «Նման մարդկանց որեւէ կերպ արձագանքելն ինձ հարիր չէ, ես չեմ իջնի իրենց մակարդակին ու ոչինչ չեմ պատասխանի. Իրանք էդքան չկան, որ ես պատասխան տամ: Նրանք ուղղակի մեղք են, որ չունեն իրենց անձնական կյանքը: Իսկապես՝ ես ուղղակի խղճում եմ նրանց, որ ի տարբերություն ինձ՝ էդքան անգործ ու պարապ են: Պարզապես, երբ տանդ կամ աշխատավայրում նստած նման անհեթեթ բաներ ես կարդում, որը շենքերի մուտքի մոտ նստած տատիկների բամբասանք է հիշեցնում, անկախ քեզանից բարկանում ես»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին