▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնաբանություններ գրող ծեր և տանը մնացած աղջիկներին պարզապես խղճում եմ. Մարիամ Մելիքյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Օրերս դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն իր ֆեսյբուքյան էջում տեղադրել էր բալիկի լուսանկարը, որից պարզ է  դառնում, որ 7 ամսական Կամիլան գտնվում է հիվանդանոցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանուհու նման քայլը անմիջապես մեծ քննարկումների արժանացավ, շատերը այն համարեցին որպես PR քայլ՝ ընդգծելով, որ Մարիամ Մելիքյանն անգամ իր հիվանդ երեխային է օգտագործում սեփական PR-ի համար:

Թեմայի շրջանակում կայքը կապ է հաստատել դերասանուհու հետ, ումից նախ հետաքրքրվել է բալիկի առողջությամբ.

«Բալիկս շատ բարձր ջերմություն ուներ, որը մրսածության ու ատամիկների հետևանք էր, հիմա փառք Աստծո, ամեն ինչ լավ է, աղջիկս իրեն լավ է զգում, եւ մենք արդեն դուրս ենք գրվել հիվանդանոցից»,- նշել է Մարիամ Մելիքյանն ու անդրադարձել քննադատություններին.

«Խղճում եմ պարզապես նման ցածր մարդկանց, ովքեր մտածում են, որ հիվանդանոցում բալիկիս նկարել ու այն տեղադրել եմ իմ էջում, որպեսզի ինքս ինձ PR անեմ: Նման ցածր բան մտածել կարող են այն մարդիկ, ովքեր ունակ են այդ քայլին: Ես PR-ի կարիք չունեմ, և անտեսում ու արհամարհում եմ, թե նման հոդվածները և թե այդպիսի հոդվածներ տարածող կայքերին: Իսկ մեկնաբանություններ գրող ծեր և տանը մնացած աղջիկներին պարզապես խղճում և Աստծուց իրենց համար ներում եմ խնդրում: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին