▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընտանիքում բալիկի սեռի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել. կծնվի Նելլիի երկրորդ դուստրը

 

Life.panorama.am-ը գրում է. Վերջերս պարզ է դարձել, որ Նելլին ու ամուսինը՝ ֆուտբոլիս-մարզիչ Րաֆֆի Սաֆարյանը, սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն:

Երգչուհին այժմ գտնվում է հղիության 6-րդ ամսում, բալիկը լույս աշխարհ կգա հոկտեմբերին: Արդեն ծանոթ երջանկության մասին խոսելիս՝ Նելլին մեզ հետ զրույցում պատմեց.

«Առաջին անգամ մայրության բերկրանքը զգացի չորս տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ մեր աղջիկը՝ Անահիտը, բայց որքան էլ հղիության զգացողություններն ինձ ծանոթ էին, միեւնույն է, զգացողությունների տարբերություններ կան, քանի որ նախ դադարը քիչ չէր, հետո էլ հասկացա, որ այդ աննկարագրելի ապրումներն ամեն անգամ տարբեր են: Իհարկե, եթե առաջինի դեպքում որոշակի վախեր ունեի բալիկի խնամքի հետ կապված, այժմ այդ վախերը չկան, քանի որ արդեն մամա լինելու չորս տարվա փորձառնություն ունեմ»:

Նելլին, համեմատելով առաջին եւ երկրորդ հղիությունները, նկատեց նաեւ.

«Եթե առաջինի դեպքում մենք սպասում էինք, թե երբ եմ մայրանալու, ապա երկրորդ հղիության լուրը մեզ համար անսպասելի էր, քանի որ այս ընացքում մենք չէինք պլանավորել երկրորդ բալիկն ունենալ: Ինչ խոսք, լուրն իմանալուց անմիջապես հետո մեր երջանկությունն անսահման էր, եւս մեկ անգամ հասկացանք, որ Աստծո պլանները մեր կյանքի համար շատ ավելի ճիշտ ու գեղեցիկ են, քան մերը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին