▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև վերջերս դիմել ենք Հանրայինին, բայց միշտ մերժվել ենք… Լուսինե Բադալյանը վիրավորված է

 

 

 

 

 

 

 

 

Հեռուստահաղորդավարուհի Լուինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Իրականում ուրախ եմ, որ էս հրաշալի նախագիծը վերակենդանանում է, բայց ի գիտություն՝ կուզենայի հիշեցնել, որ սա Ժակի մտահղացումն էր՝ հեղինակային նախագիծը, որը ժամանակին հրաշալի իրականացրեց Հրաչ Քեշիշյանը: Մենք մինչև վերջերս բազմիցս դիմել ենք Հանրայինին՝ այն վերականգնելու համար, միշտ մերժվել ենք, ու հասկանալի է, որ ինձ կարող է թեթև ցավ պատճառել ՝ մեզ մերժելուց հետո իմանալ, որ այն, այնուամենայնիվ, արվում է՝ առանց նույնիսկ անունը փոխելու: Կարելի էր գոնե Ժակին զգուշացնել, քանզի մենք ամիսներով այն կերտել էինք, հարյուրավոր դռներ էինք թակել, անքուն գիշերներ անցկացնելով մշակել էինք, մինչև Քեշիշյանը մեզ հավատաց ու արեց: Ինչևիցե, բարի երթ եմ մաղթում: Ժակո ջան, դու կեցցես՝ քո հրաշալի մտքերով»:


Հավելենք, որ խոսքը որոշ ժամանակ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկած «Բենեֆիս» ծրագրի մասին է, որի նոր թողարկումները եթերում կլինեն առաջիկայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին