▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ փեսացուն պետք է ինձանից ավելի լավը լինի. Աստղիկ Սաֆարյան

Tert.am-ը գրում է. Բամբասանքներ են պտտվում, որ երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Երևանում է և պատրաստվում է ամուսնանալ: Մեզ հետ զրույցում երգչուհին հերքեց այդ լուրը:

 

«Ես եկել եմ հայրենիք, քանի որ ունեմ շատ աշխատանքներ, որոնք կապված են իմ գործունեության 10-ամյակի հետ: Այս օրերին աշխատում եմ մեծ նախագծի վրա, որը ինքս եմ ծրագրել: Առաջիկայում իմ երկրպագուներին կներկայացնեմ նոր տեսահոլովակներ ու երգեր: Իսկ ամուսնության մասին այդ բամբասանքները սուտ են: Ես դեռ չեմ հանդիպել այն մարդուն, որին կտեսնեմ իմ կողքին: Ինձ համար ամուսնությունը պետք է հիմնաված լինի սիրո հիման վրա: Այսինքն ես կամուսնանամ այն դեպում, երբ իսկապես կգտնեմ իմ կեսին, որը հետ պատրաստ կլինեմ իմ ամբողջ կյանքն անցկացնել»,- ասաց Աստղիկը` ավելացնելով,- «Ես երբեք չեմ պատկերացրել, թե ինչպիսին կլինի իմ ապագա ամուսինը: Կարծում եմ, երբ հանդիպեմ նրան միանգամիղ կզգամ: Իհարկե, գերադասելի է, որ նա լինի հայ, բայց ես միշտ ասել եմ և ասում եմ, եթե սերն է այստեղ գլխավորը, ապա ամեն ինչ դառնում է երկրորդական: Այն էլ այս դարում, երբ դժվար է գտնել քո «հոգու մարդուն», որը կնդունի քեզ այնպիսին ինչպիսին որ դու կաս: Իմ փեսացուն պետք է ինձանից ավելի լավը լինի»:

 

 

Աշխատասեր երգչուհին ունի շատ համագործակցություններ թե արտիստների և թե գործիքավորողների հետ: Արդեն շատերին է հայտնի, որ շուտով երգչուհին կներկայացնի ռեփեր Նարեկի հետ իրենց համատեղ դուետը:

 

«Նարեկի հետ առաջին անգամ եմ աշխատում: Սա մեր առաջին համագործակցությունն է: Կան շատ հետաքրքր համագործակցություններ նաև գործիքավորողների հետ: Բացի այդ կան պայմանավորվածություներ այլ արտիստների հետ` դուետով ներկայանալու համար: Բայց դա մենք նախատեսել ենք մյուս տարի, որի մասին դեռ չեմ ցանակնում խոսել»,- նշեց երգչուհին:

 

 

Այս անգամ Աստղիկի այցը Երևան երկարաժամկետ է լինելու: Նրա խոսքով. «Բոլոր աշխատանքները պետք է ավարտին հասցնեմ: Մի գուցե, ամռանը երկու շաբաթով մեկնեմ Իսպանիա` հանգստանալու նպատակով, բայց կրկին հետ եմ վերադառնալու: Չնայած այնտեղ նույնպես կան առաջարկներ որպես ֆոտոմոդել աշխատել իսպանացի և իտալացի լուսանկարիչների հետ: Եթե կարողանամ համատեղել աշխատանքը հանգստի հետ, շատ ավելի ուրախ կլինեմ: Ես բնույթով աշխատասեր եմ եւ չեմ սիրում պարզապես հենց այնպես նստել»:

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին