▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանը երազում է Նազենի Հովհաննիսյանի մարմնից ունենալ, որպեսզի ձեռք տա դրան

 

 

 

 

 

 

 

Հովհաննես Ազոյանը կամ ինչպես ընդունված է ասել` Հովոն բացահայտել է իր վաղեմի երազանքը: Դերասան, հաղորդավարը ոչ ավել, ոչ պակաս երազում է Նազենի Հովհաննիսյանի մարմնից ունենալ, սակայն ոչ գլխից` խելքն ու միտք իրենն է հարկավոր:

«Միշտ երազել եմ, հիմա էլ եմ երազում ունենալ Նազենի Հովհաննիսյանի  կազմվածքից: Ես նախ ինքս ինձ ձեռք կտամ, ոչ ոք չի ասի` չէ»,- այսպես է անկեղծացել Հովհաննես Ազոյանը «Կասկածելի երեկո» հեռուստաշոուի ժամանակ, որին մասնակցում էր նաև դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Իսկ այն հարցին` ի ՞նչ էր անելու Նազենի Հովհաննիսյանի մարմնի հետ, եթե մի օր արթնանար և տեսներ, որ այն իրենն է, Հովհաննեսը լակոնիկ պատասխանեց.

«Դուռը ներսից կփակեմ»,- ապա հավելեց. «Անթերի է Նազենի, քո մարմնի կառուցվածքն անթերի է»:

Հավելենք, որ այս արտասովոր և մի փոքր Կոնչիտային հիշեցնող երազանքը (դե պատկերացրեք Հովհաննեսի գլուխը և Նազենիի մարմինը) հաղորդավարուհուն չզարմացրեց, այլ  միայն լավ ուրախացրեց, և նա շտապեց պարզել, թե իր մարմնի «սեփականատերը» դառնալուց հետո ինչից դժգոհ կմնար Հովհաննեսը: Սակայն վերջինս  նշեց, որ դժգոհելու դեպքում դա չէր լինի իր երազանքը:

Ուր ասես, թե չեն տանում տղամարդուն իր երազանքները և ցանկությունները: Թերևս, Հովհաննեսը, Նազենիին տեսնելու դեպքում, չի վախենում բարձրաձայնելուց, որ  նույնիսկ  կհաներ  նրա զգեստը…

Դե ինչ, մնում է հուսալ, որ  դերասան, հաղորդավարի կինը` դիմահարդար Մերի Ազոյանը,  այս եթերը տեսնելու հնարավորություն չի ունենա և ամուսնու թաքուն երազանքներն այդպես էլ կմնան գաղտնի…Գոնե Նազենիին վերաբերողները…

Տեսանյութը դիտել` 23:34 րոպեից

Հեղինակ`

Ա. Գ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին