▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շողեր Թովմասյանը՝ Գրիշա Աղախանյանի հետ ամուսնության և իր «ազատ վարքագծի» մասին

Aysor.am-ը գրում է.

Գրիշա Աղախանյան-Շողեր Թովմասյան ամուսնական զույգը, որքան էլ փորձում է հեռու մնալ քննարկումներից, այնուամենայնիվ, չի ստացվում: Օրեր առաջ էլ Շողերն իր նոր ֆոտոշարքով իրարանցում առաջացրեց համացանցում: Aysor.am-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է նոր կերպարի, ամուսնական կյանքում տեղ գտած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:

-Շողեր, օրեր առաջ ներկայացաք ֆոտոշարքով: Դա եթերային կերպա՞ր է՝ պատրաստված որևէ նախագծի համար, թե՞ պարզապես հերթական համագործակցություն:

-Դա որևէ բանի հետ կապված չէ, պարզապես երբեք Արվին Քոչարյանի հետ չէինք աշխատել ու որոշեցինք այդ բացը լրացնել:

-Այն նաև բուռն քննարկման առիթ դարձավ: Հայտնիների երկրորդ կեսերի ամեն մի քայլը ուշադրություն է գրավում ու խոսակցությունների պատճառ դառնում: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Գիտեք, ես միայնակ չեմ կարող պայքարել բոլորի դեմ, այդ պատճառով էլ այլևս ոչինչ սրտիս մոտ չեմ ընդունում: Հաճախ մարդիկ գործնականն առօրյայից չեն տարբերում, իսկ ես առօրյայում բոլորովին այլ մարդ եմ. բացարձակ չեմ շպարվում, սպորտային հագուստ եմ նախընտրում: Եթե շատերի պես իրական կյանքում բոտեքս, պլաստիկ վիրահատություններ արած լինեի, կասեի՝ ճիշտ են, խոսելու տեղ չունեմ, վուլգար կերպար եմ… Իհարկե, նման խոսակցությունները սկզբում սրտիս շատ մոտ էի ընդունում, բայց հետո հասկացա, որ պետք չէ այդքան լարվել, ի վերջո, չես կարող բոլորի համար լավը լինել: Ինչ վերաբերում է վերջին ֆոտոսեսիայի լուսանկարների հրապարակմանը, ես և Գրիշան միասին ենք ընտրել՝ ինչ նկար տեղադրել, ինչ՝ ոչ: Բոլորն էլ նորմալ նկարներ են, արտառոց ոչինչ չկա:

-Իսկ Գրիշա Աղախանյա՞նն ինչպես է վերաբերում այդ խոսակցություններին:

-Արդեն 30 տարի է՝ նա այս ասպարեզում է ու սովոր է այդ ամենին: Միշտ շեշտում է, որ մարդիկ տարբեր են, բայց միևնույն է՝ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել: Չեմ կարող իմ քայլերով ժողովրդի՝ իր նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը «ոտնատակ» տալ:

-Այն ամուսինների՞ց է, ովքեր կանանց առջև շատ արգելքներ են դնում:

-Ոչ: Գուցե երբեմն արգելի ինչ-որ նկար հրապարակել, այս կամ այն զգեստը հագնել, բայց դա պարբերական բնույթ չի կրում: Երևի, պատճառն այն է, որ ես էլ ինձ ավելորդություններ թույլ չեմ տալիս՝ ճչացող հագուստ, ուշ ժամի տուն գալ: Ամեն ինչ չափի մեջ է:

-Դուք այս տարի ավարտեցիք Թատերական ինստիտուտը՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսը: Արդեն իսկ մտածո՞ւմ եք պրակտիկ գործունեության մասին:

-Վերջերս ավարտվեց այն սերիալը, որում նկարահանվում էի: Այժմ և՛ թատրոնից առաջարկ ունեմ, և՛  մի քանի հեռուստանախագծից: Բայց դեռ վաղ է այդ ամենի մասին բարձրաձայնելը:

-Ո՞ր սերիալում եք նկարահանվել, ո՞ւմ կերպարում:

-«Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հեգին» սերիալում մարմնավորում էի Լոլային…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին