▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարութ Բալյանի մենահամերգը հետաձգվում է

 

Երգիչ Հարութ Բալյանը, ով հատուկ բարեգործական համերգի նպատակով Հայաստան էր եկել, իր միկրոբլոգում հետևյալ գրառմամբ է հանդես եկել.

«Սիրելի հայաստանաբնակ հայրենակիցներ և երկրպագուներ մեծ ցավով ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական լուրջ պատճառներով շտապ վերադառնում եմ ԱՄՆ, այդ պատճառով մենահամերգը հետաձգվում է, այն պարտադիր կկայանա հոկտեմբերի 7-ին նույն վայրում։ Սիրով և անհամբերությամբ կսպասեմ մեր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

Հարութ Բալյանի մտերիմներն այս առիթով որևէ մեկնաբանություն տալ հրաժարվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին